Արցունքապարկի բորբոքումը հաճախ լինում է հասուն մարդկանց, երբեմն` նորածինների մոտ: Արցունքապարկի բորբոքման նույնիսկ կասկածի դեպքում պետք է դիմել բժշկի: Այն առաջանում է արցունքապարկը և քթի խոռոչները իրար կապող արցունքաքթային ծորանի անանցանելիության հետևանքով: Արցունքականգի հետևանքով արցունքապարկը գերձգվում է, լայնանում և կորցնում առաձգականությունը: Նման կանգային երեևույթներ կարող են առաջանալ հավելյալ ծոցերի լորձաթաղանթների հիվանդությունների, քթի վնասվածքների դեպքում և այլն:

Արցունքականգի դեպքում արցունքը կորցնում է իր հակամանրէային հատկությունը և լայնացած արցունքապարկում նպաստավոր պայմաններ են ստեղծվում վարակի առաջացման համար: Դա հանգեցնում է արցունքապարկի լորձաթաղանթի բորբոքման (քրոնիկական արցունքապարկի բորբոքում): Եթե բորբոքվում են արցունքապարկը շրջապատող հյուսվածքները, ապա առաջանում է ավելի ծանր ձև` սուր կամ ֆլեգմոնային արցունքապարկի բորբոքում: Բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակին վիրահատել:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին