Արցունքահոսությունն իւենից ներկայացնում է արցունքի արտազատումը կոպի մակերևույթին: Սովորաբար այն արցունքային խողովակներով հոսում է արցունքապարկ, ապա` քթի խոռոչ: Արցունքը ողողում է ակնագունդը, այն պահպանելով չորանալուց, խոչընդոտում է մանրէների բազմացմանը, ինչպես նաև հեռացնում է օտար մարմինները:
Պատճառներ
Արցունքահոսության առաջացումը կարող է պայմանավորված լինել արցունքի գերարտադրության (ուժեղ լույսի, ցրտի, քթի լորձաթաղանթի գրգռման, ցավի, ծանր ապրումների, ինչպես նաև շաղկապենու բորբոքման հետևանքով և այլն) կամ արտահոսքի դժվարացման հետ: Երբեմն արցունքի գերարտադրության պատճառ են դառնում արցունքագեղձի հիվանդագին փոփոխությունները: Արցունքի արտահոսքի դժվարությունները սովորաբար կապված են աչքի վերին մասից քթի խոռոչ հասնող ուղու ցանկացած հատվածի նեղացման կամ խցանման, ինչպես նաև կոպերի ճիշտ դիրքի խախտման հետ:
Բուժում
Արցունքի գերարտադրության դեպքում հարկավոր է վերացնել արցունքահոսություն առաջացնող պատճառները կամ բուժել հիմնական հիվանդությունը: Արցունքահոսությամբ տառապող անձանց անհրաժեշտ է դիմել ակնաբույժի: Եթե արցունքային խողովակները բացվում են ակնագնդի մակերևույթից հեռու, ապա բուժումը վիրահատական է, քանզի դեղանյութերն այդքան էլ արդյունավետ չեն:
Կանխարգելում
Ուժեղ լույսի ազդեցությունից կամ փոշուց առաջացած արցունքահոսությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում պաշտպանիչ ակնոց կրել:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին