Զարկերակային հիպոտոնիան համարում են հիվանդություն, եթե ցածր ԶՃ ուղեկցվում է բնորոշ անառողջ վիճակով և օբյեկտիվ կլինիկական պատկերով, ընդ որում այդ վիճակը չունի երկրորդային բնույթ: Այս հիվանդության մասին էպիդեմիոլոգիական տվյալները բավականին աղոտ են. հաճախականությունը տատանվում է 0,3 – 15,1%, համարվում է, որ այն կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում գերազանցապես 20 – 40 տարեկանում: Պետք է նշել, որ իդիոպաթիկ զարկերակային հիպոտոնիան կլինիկորեն ավելի արտահայտված է տարեցների մոտ: Որոշակի կապ կա զարկերակային հիպոտոնիայի և շարակցական հյուսվածքի համակարգային դիսպլազիայի, միտրալ փականի պրոլապսի, օրթոստտիկ անբավարարության, սինուսային հանգույցի դիսֆունկցիայի և ասթենիկ մարմնակառուցվածքի միջև: Զարկերակային հիպոտոնիայով տառապողների մեծ մասի մոտ առկա է անգիոտենզին II 1-ին տեսակի ընկալիչի գենի անոմալիա:
Կլինիկական նշաներն են.
- Գլխացավը
- Տախիկարդիան
- գերզգայունություն շոգին և ցրտին
- գերզգայունություն վառ լույսին և աղմուկին
- էրեկցիայի խանգարում
- դաշտանային ցիկլի խանգարումներ
- հիշողության վատացում
- ցածր աշխատունակություն
- ցրվածություն
- քնկոտություն
- աչքերի առջև մթագնում
- խոնավ ափեր և ներբաններ
- մարսոխության խանգարումներ
- արտահայտված սրտխփոց ֆիզիկական լարման ժամանակ
- ցավ սրտի շրջանում
- ջերմակարգավորման խանգարումներ
Պետք է նշել, որ առաջնային զարկերակային հիպոտենզիայով առնվազն կեսի մոտ կա օրթոստատիկ անբավարարություն, հազվադեպ չեն ուշագնածությունները, 30% մոտ` հետճաշային հիպոտենզիա: Առաևնային հիպոտոնիայի ընթացքը սովորաբար ալիքաձև է: Ոչ հազվադեպ հիպոտոնիան տարիների ընթացքում «անցնում» է, իր տեղը զիջելով հիպերտենզիային:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին