Անշաքար շատամիզությունն իրենից ներկայացնում է անշաքար դիաբետ, որը բնորոշվում է զգալի քանակությամբ մեզի արտազատմամբ, ինչպես նաև սաստիկ ծարավի զգացումով։

Պատճառներ
Հիվանդության առաջացման պատճառ հանդիսանում է արյան մեջ վազոպրեսին հորմոնի տոկոսի իջեցումը, ինչն արգելք է հանդիսանում օրգանիզմից հեղուկների ավելցուկային հեռացմանը։ Հիվանդությունը սերտ փոխկապակցված է ենթատեսաթմբի և հիպոֆիզի ախտահարմամբ, որոնք արտադրում և արյան մեջ են արտազատում վազոպրեսին հորմոնը։

Պաթոգենեզ
Անշաքար շատամիզությամբ հիվանդները մեծ քանակությամբ ջուր շատ են օգտագործում և օրական արտազատում են 4-12, ոմանք 30-40 մեզ։ Օրգանիզմի ջրազրկման, ինչպես նաև աղերի կորստի հետևանքով հիվանդներն ունենում են ընդհանուր թուլություն, նկատվում է մաշկի և լորձաթաղանթների չորություն, հյուծվածություն։ Անշաքար շատամիզությունն ունենում է երկարատև քրոնիկական բնույթ, սակայն հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում։ Անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի` հետագա հնարավոր բարդություններից խուսափելու համար:
 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին