Անոթային դիսթոնիան իրենից ներկայացնում է արյունատար անոթների հարմարողական-լարումային ֆունկցիայի խանգարում։

Պատճառներ
Հիվանդությունն առաջանում է նյարդային գերլարվածության կամ քրոնիկական վարակիչ հիվանդությունների, թունավորումների, նյարդային խանգարումների հետևանքով։ Հիվանդության համար բնորոշ են արյան հոսքի տեղային կամ ընդհանուր շրջանառության խանգարումները։ Անոթային դիսթոնիայի ախտանշանները կարող են կրել մշտական բնույթ կամ արտահայտվել վեգետատիվ-անոթային նոպաներով:

Պաթոգենեզ
Վեգետատիվ - անոթային նոպաների ընթացքը սկսվում է գլխացավով կամ սրտի շրջանի ցավերով, հիվանդի մոտ նկատելի են դառնում դեմքի կարմրություն կամ գունատություն: Բնորոշ է նաև արյան ճնշման և ջերմաստիճանի բարձրացում, դող և այլն։ Առանձին դեպքերում առանց պատճառի հիվանդի մոտ վախի նոպաներ են առաջանում կամ նկատվում է ընդհանուր թուլություն, գլխապտույտ, քրտնոտություն, արյան ճնշման անկում: Հիվանդության նոպաները տևում են մի քանի մինչև 2-3 ժ և դադարում գրեթե առանց բուժման։ Անոթային դիսթոնիայի սրացումների պայմաններում հիվանդի ձեռքերն ու ոտքերը դառնում են կարմրակապտավուն, խոնավ ու սառը, նկատվում է մատերի թմրության զգացողթյուն, ծակոցներ և այլն ։ Վեգետատիվ-անոթային նոպաների արտահայտման առավել հաճախ ձևերից է ուշագնացությունը։

Կանխարգելում/Բուժում
Կանխարգելման միջոցներից է կոփումը մանկապատանեկան տարիքից, աշխատանքային օրվա ճիշտ կազմակերպումը: Ախտահարվելու դեպքում պետք է դիմել բժշկի և խստորեն կատարել նրա բոլոր նշանակումները:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին