Անօդակյաց վարակը` (գազային վարակ, գազային փտախտ, չարորակ այտուց) իրենից ներկայացնում է վերքերի վարակումն անօդակյաց հիվանդածին մանրէներով, այդ մանրէներն ընդունակ են ապրել միայն թթվածնազուրկ միջավայրում։

Պատճառներ
Հիվանդության ժամանակ հաճախ առաջանում են վերքեր հողից, փոշուց կեղտոտվելուց, որտեղ համարյա միշտ առկա են հարուցիչներ։ Ավելի շատ վարակվում են ջնջխված կամ սալջատված հյուսվածքները, որոնցում արյունատար անոթների վնասման հետևանքով դադարում է թթվածնով հարուստ արյան հոսքը։ Անօդակյաց վարակի համար բնորոշ է փափուկ հյուսվածքներում արագ առաջացող գազաբշտիկներով այտուցը, այնուհետև` հյուսվածքների մեռուկացումը:

Պաթոգենեզ
Հիվանդի մոտ նկատվում են վերքում ցավ, հյուսվածքներում ճնշման զգացում, այտուց, ջերմաստիճանի բարձրացում, այս ախտանիշները նկատելի են դառնում վիրավորվելուց 1-2 օր երբեմն` մի քանի ժամ անց: Անօդակյաց վարակը շատ վտանգավոր է, ուստի նույնիսկ կասկածի դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին