Անկատար դենտինոգոնեզԱյս հիվանդությունը բնորոշվում է դենտինի զարգացման ժառանգական խանգարումներով: Ատամները ունենում են նորմալ կլինիկական պսակ ինչպես ծկթելու պահին, այնպես էլ հետագայում: Ախտաբանական պրոցեսում են ընդգրկվում արմատները:

Կլինիկական պատկեր: Հիվանդությանը բնորոշ են ատամների արմատների ոչ լրիվ զարգացում, կարճ արմատների առկայություն կամ նրանց լրիվ բացակայություն: Արմատախողովակները և ատամի խոռոչը կարող են բացակայել: Ատամները շարժվում և դուրս են ընկնում:

Բուժում: Կատարվում է պրոթեզավորում:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am 
Նյութի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին