Այս երևույթը նկարագիրն է տալիս հղիության ավարտման սովորական ժամկետից վաղ՝ ներարգանդային զարգացման 28-րդ և 38-րդ շաբաթների միջև ծնված երեխայի։ Մարմնի երկարությունը մոտ 45 սմ՚-ից պակաս է, քաշը՝ հասնում է 2500 գ։ Նորածինների այս խմբի առանձնացումը պայմանավորված է նրանով, որ նա դեռևս հարմարված չէ ինքնուրույն գոյության համար և պահանջում է առավել ուշադիր խնամք։

Պատճառներ
Վաղաժամ ծննդաբերության հաճախակի պատճառներից են.
1. հղիության ընթացքում տարած հիվանդություններ, ինչպես նաև վնասվածքները
2. հղիության տոքսիկոզները, հղիությանը նախորդած վիժումներ
3. նյարդահոգեկան և ֆիզիկական վնասվածքները
4. ընտանիքի անառողջ մթնոլորտը

Պաթոգենեզ
Անհաս երեխայի զարգացումը կյանքի 1-ին տարում ունի իր առանձնահատկությունները։ 1-ին ամսում այդպիսի երեխաների քաշը, համեմատած հասուն նորածինների հետ, նվազագույնս է ավելանում, սակայն հետագա ամիսներին հասակի և քաշի ավելացման առաջընթացն ավելի բարձր է, և որքան փոքր քաշով է ծնվել երեխան, այնքան արագ է այն ավելանում։
1 տարեկանում անհաս երեխան հասակի և քաշի իր ցուցանիշներով լրիվ չի կարող հասնել իր հասակակիցներին, և կախված անհասության աստիճանից ՝ դա տեղի է ունենում 2-7 տարեկանում։ 2300 գ քաշ ունեցող անհաս երեխան կարող է ծննդատնից դուրս գրվել բժշկի թույլտվությամբ։ Դրանից ցածր քաշով ծնվածները պահանջում են խնամքի հատուկ պայմաններ, նրանց տեղափոխում են մասնագիտացված բաժանմունքներ, որտեղ ապահովվում է անհրաժեշտ խնամք։ Երեխային պետք է տաք հագցնել, գլխին դնել կտոիից կարված գլխարկ, երեսը բաց թողնել։ Եթե մարմնի ջերմաստիճանը վատ է պահպանվում, շուրջը դնել ջեռակներ, երկուսը՝ կողքերին, մեկը՝ ոտքերին։ Ջեռակներում ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 60°։

Խորը արտահայտված անհասության դեպքում, անհաս երեխայի մոտ ծծելու ռեֆլեքսը բացակայելիս, սկզբում կերակրում են զոնդով, օրական 10-12 անգամ։ Այնուհետև աստիճանաբար սկսում են կերակրել ծծակով և միայն դրանից հետո ընտելացնում կրծքին։ Քաշը 2500-3000 գ հասնելիս Անհաս երեխայի գործնականորեն նույնն է, ինչ ժամկետում ծնվածներինը, բայց հավելյալ սնուցումն սկսում են 2-4 շաբաթ շուտ, զգույշ և աստիճանաբար։ Անհաս երեխային լողացնում են հասուն երեխայի պես։ 1500 գրամից ցածր քաշով ծնված երեխաներին լողացնում են ծնվելուց 3 շաբաթ անց, իսկ 1500 գ և ավելի բարձր քաշով ծնվածներին՝ 7-10 օր անց։ Անհաս երեխայի համար մաքուր օդում զբոսանքներն անհրաժեշտ են և օգտակար, սակայն դրանք մեծ զգուշությամբ պիտի կազմակերպվեն: Դրանք խորհուրդ են տրվում 2500 ցրամից ավելի քաշով երեխաներին։ Անհաս երեխան իր արտաքին տեսքով, օրգանների և համակարգերի զարգացմամբ զգալիորեն տարբերվում է հասուն նորածնից։ Այդ երեխաների մոտ անընդհատ քնելու ցանկություն է առաջանում, մաշկը նուրբ, չոր, մուգ վարդագույն կամ կարմիր։ Ենթամաշկային ճարպաշերտը թույլ է զարգացած, հաճախ նաև կարող է ընդհանրապես բացակայել: Մարմնի համեմատ երեխայի ոտքերը կարճ են, գլուխը համեմատաբար մեծ է, ականջախեցիները փափուկ են, գլխին սեղմված։ Ներքին օրգանները զարգացած են, բայց ֆունկցիոնալ տեսակետից՝ չեն հասել բավարար հասունացման։ Վերին շնչուղիները նեղ են, կրծքավանդակը թույլ է մասնակցում շնչառությանը։ Թոքերի շնչառության մակերևույթը փոքր է, շնչառությունը՝ անհամաչափ, պարբերաբար կարճատև դադարներով՝ 1 /7-ում 36-82 անգամ։ Անհաս երեխայի նյարդային համակարգը ֆունկցիոնալ առումով նույնպես անհաս է, ջերմաստիճանի պահպանումը դժվար է իրականացվում , նա տաքանում կամ սառչում է ։

Կանխարգելում
Երեխայի անհասության կանխարգելումը պետք է սկսել դեռևս մինչև հղիությունը։ Դրա համար անհրաժեշտ է ապահովել քրոնիկական հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը, ինչպես նաև անձնական և սեռական հիգիենայի կանոնների պահպանումը: Հղիության 1-ին նշաններն ի հայտ գալուն պես պետք է անհապաղ դիմել բժշկի:


Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին