Անգինան (ango–սեղմել, ճնշել), որպես ըմպանի հիվանդություն, հայտնի է վաղ ժամանակներից։ Մանրէների կենսաբանության զարգացմանը զուգընթաց` հաստատվեց հիվանդության վարակական բնույթը, որոշվեցին հիվանդության հարուցչի ախտածին տեսակները (ստրեպտոկոկեր, ստաֆիլակոկեր, պնևմոկոկեր, ադենովիրուսներ և այլն)։ Խորհուրդ չի տրվում օգտագործել «սուր նշիկաբորբ» տերմինը` քանի որ դա սահմանափակում է «անգինա» հասկացությունը և թույլ չի տալիս այն դիտարկել որպես ամբողջ կոկորդ-ըմպանային վարակական-ալերգիկ ախտահարում։ Հայտնի են անգինաների տարածման սննդային ձևերը։ Մանրէները օրգանիզմ կարող են թափանցել նշիկների լորձաթաղանթում գտնվող վարակական օջախի ակտիվացման ժամանակ։

 

Անգինաների դասակարգումը

(ըստ Բ.Ս.Պրեոբրաժենսկու)

- Բանալ անգինաներ (կատառալ, ֆոլիկուլյար, լակունար, խառը)

- Ատիպիկ անգինաներ (ՍիմանովսկուևՎենսանի, հերպետիկ, սնկային, խառը)

- Անգինաներ՝ ինֆեկցիոն հիվանդությունների (դիֆթերիայի, քութեշի, կարմրուկի, սիֆիլիսի, ՁԻԱՀ-ի) ժամանակ

- Անգինաներ արյան հիվանդությունների ժամանակ (մոնոցիտար, ագրանուլոցիտար,անգինա լեյկոզի ժամանակ)

Կատառալ անգինաևամենաթեթև ձևն է: Հիվանդությունը սկսվում է աննկատ,ըմպանում չորության և քերծվածքի զգացումով, կլման ակտը ցավոտ է: Մարմնի ջերմությունը մեծերի մոտ սուբֆեբրիլ է իսկ փոքրերի մոտ բարձրանում է մինչև 38 C: Հիվանդները գանգատվում են ընդհանուր թուլությունից , գլխացավից և վերջույթների ցավից:

Ֆարինգոսկոպիկ պատկերև քմային նշիկների լորձաթաղանթը այտուցված է, հիպերէմիկ: Փափուկ քիմքը և ըմպանի հետին պատը անփոփխ են:Այս նշանով անգինան կարելի է դիֆերենցել սուր ֆարինգիտից: Հարակից լիմֆատիկ հանգույցները մեծացած և ցավոտ: Արյան պատկերը և չափավոր լեյկոցիտոզ,լեյկոցիտար ֆորմուլան չնչին թեքվում է դեպի ձախ, ԷՆՌ չափավոր բարձր:

Հիվանդությունը տևում է 3-4 օր: Երեխաների մոտ կլինիկական պատկերը ավելի արտահայտված է քան մեծերի մետ:

Լակունար անգինաև բնորոշվում է ավելի արտահայտված կլինիկական պատկերով: Բորբոքային պրոցեսի մեջ են ընդգրկվուն նշիկի ավելի խորը հատվածներ:Նշիկի լակունայի խորքում առաջանում է էպիթելի այտուց , նշիկի մակերեսին և լակունայի խորքում առաջանում է էպիթելի նեկրոզ: Լակունայի երկայնքով էպիթելը շերտազատվում է և լորձաթաղանթի վրա առաջանում են վերքային մակերեսներ և պատվում ֆիբրոզ փառով, այստեղից էլ անվանումը’ լակունար:Հեսագայում փառը կարող է միաձուլվել և պատել նշիկի ամբողջ մակերեսը:

Հիվանդությունը սկսվում է սուր, մարմնի ջերմաստիճնը 39և40 C, , կլման ակտը խիստ ցավոտու է , արտահայտված են նաև ինտոքսիկացիայի նշանները’ ընդհանուր թուլություն , քրտնարտադրություն, գլխացավ և ցավ հոդերում:

Ֆարինգոսկոպիկ պատկեր և քմային շրջանը խիստ այտուցված է, հիպերէմիկ: Նշիկները պատված են դեղնաև սպիտակավուն փառով: Հարակից լիմֆատիկ հանգույցները մեծացած են և ցավոտ: Արյան պատկերը և արտահայտված լեյկոցիտոզ,լեյկոցիտար ֆորմուլայի թեքուն դեպի ձախ, ԷՆՌ բարձր:

Հիվադությունը տևում է 5-7 օր:

Ֆոլիկուլյար անգինան ամենա ծանր ձևն է: Բորբոքային պրոցեսի մեջ են ընդգրկվուն նաև ֆոլիկուլները: Հվանդության նշանները նման են լակունար անգինային սակայն կարող է ավելի արտահայտված լինել, մարմնի ջերմաստիճնը 40 C և ավելի:

Ֆարինգոսկոպիկ պատկեր և քմային շրջանը խիստ այտուցված է, հիպերէմիկ: Նշիկների այտուցված և հիպերէմիկ մակերեսին տեսանելի են թարախակալված ֆոլիկուլները’ դեղին գույնի փոքրիկ պարկերի ձևով: Հիվադությունը տևում է 5-7 օր:

Բուժում

Բուժումը կախված է անգինայի ծևից: Հիմնականում իրականացվում է տնային պայմաններում:

1.Պարտադիր անկողնային ռեժիմ:

2. Վիտամիններով հարուստ սնունդ և մեծ քանակությամբ հեղուկ:

3.Հակաբիոտիկներ նշանակվում են ծանր ձևերի ժամանակ: Ցուցված են պենիցիլլինային և ցեֆալոսպորինային շարքի հակաբիոտիկներ:

4.Սուլֆանիլամիդներ’ հատկապես կատառալ անգինայի ժամանակ:

5.Տեղային բուժում’խոտաբույսերի թուրմերով ողողումների ձևով:

6.Ինհալացիաներ և պարանոցին տաքացնող կոմպրեսսներ:

Այն դեպքում երբ բուժումը էֆեկտիվ չէ և հիվանդությունը ունի ծանր ընթացք անհրաժեշտ է հիվանդի հետագա բուժումը իրականացնել ինֆեկցիոն հվանդանոցում:

Սպեցիֆիկ անգինաներ

ՍիմանովսկիևՊլաուտևՎենսանի անգինա (խոցափառային անգինա ) հարուցիչը ՊլաուտևՎենսանի իլիկաձև բակտերիայի և բերանի խոռոչի սպիրոխետայի սիմբիոզն է:Հիվանդությունը զարգանում է բերանի խոռոչում նեկրոտիկ օջախների առկայության դեպքում , հյուծված և թուլացած հիվանդների մոտ: Պրոցեսը հիմնականում միակողմանի է: Ընդհանուր վիճակը հաճախ չի տուժում, մարմնի ջերմաստիճանը նորմալ է կամ սուբֆեբրիլ: Հիվանդները գանգատվում են թքահոսությունից և բերանից տհաճ հոտից:Ախտահարված կողմում լիմֆատիկ հանգույցները մեծացած են և ցավոտ:

Ֆարինգոսկոպիկ պատկեր ևնշիկի մակերեսին նկատվում է խոց ,որի հատակը պատված է դեղնաևսպիտակավուն, ամուր, ֆիբրոզ փառով:Խոցի չափերը մեծ են, երբեմն կարող է գրավել նշիկի ամբողջ մակերեսը, ցավոտ չէ:

Բուժումըև տեղային, նշանակվում է բերանի խոռոչի ողողումներ ջրածնի պերօքսիդի կամ կալիում պերմանգանատի լուծույթներով, A և C վիտամիններ և պարանոցին տաքացնող կամպրեսններ: Խորհուրդ է տրվում առանձնացնել հիվանդի սպասքը: Ծանր ընթացքի դեպքում հիվանդին անհրաժեշտ է հոսպիտալիզացնել:

նշիկաբորբՍնկային անգինա

Հարուցիչը candida albicans ցեղի սնկերն են: Հիվանդությունը բավականին տարածված է պայմանավորված հակաբիոտիկների և կորտիկոստերոիդների լայն կիրառման հետ: Հիվանդությունը լինում է սուր և խրոնիկ, անցումը սուրից խրոնիկի պայմանավորված է ոչ ճիշտ ախտորոշման և բուժման հետ:

Ախտահարումը կարող է լինել մակերեսային պրոցեսի մեջ են ընդգրկվում միայն քմային նշիկների լորձաթաղանթը և ավելի խորը ըմպանի, նշիկների,բերանի խոռոչի և կոկորդի լորձաթաղանթի խոցաև փառային ախտահարմամբ:

Հիվանդությունը սկսվում է կլման աննշան ցավոտությամբ, մարմնի ջերմաստիճանը նորմալ է կամ սուբֆեբրիլ:

Ֆարինգոսկոպիկ պատկերը և թույլ հիպերեմիկ նշիկի վրա նկատելի է սպիտակ կամ գորշ գույնի, մեծ քանակությամբ, փուխր կաթնաշոռ հիշեցնող փառ: Փառը հեշտությամբ հեռացվում է: Երբ փառը ամուր է ,գորշ գույնի և հեռացնելուց հետո առաջանում է արյունահոսող և էրոզիվ մակերես հիվանդությունը պետք է դիֆերենցել ըմպանի դիֆթերիայից:

Ախտորոշումը հաստատվում է փառի միկոլոգիկ հետազոտությունից հետո:

Բուժումը և տեղային’ նշիկների լվացումներ հակասնկային լուծույթներով և ընդհանուր’ հակասնկային պրեպարատների կիրառումով: Նշանակվում են նաև C,K,B խմբի վիտամիններ:

Լեզվային նշիկի անգինա

Հազվադեպ հանդիպող հիվանդություն է , առավելապես հիվանդանում են մեծերը:

Հիվանդությունը սկսվում է սուր, բնորոշ է ըմպանում սուր ցավ,որը ճառագայթում է դեպի ականջ, ռնգախոսութըուն , բերանից տհաճ հոտ և ընդհանուր ինտոքսիկացիայի նշաններ: Հիվանդությունը պետք է դիֆերենցել լեզվարմատի աբսցեսից,որին բնորոշ է լեզվի միակողմանի այտուց,մարմնի շատ բարձր ջերմաստիճան,ծամող մկանների տրիզմ և անհնար է լեզուն հանել բերանի խոռոչից:

Լեզվի խիստ ցավոտության պատճառով ֆարինգոսկոպիան և լեզվային նշիկի զննումը անհնար է:

Բուժումը

Իրականացվում է ինտենսիվ հակաբորբոքային բուժում: Աբսցեսի դեպքում կատարվում է աբսցեսի բացահատում Տաբոլտի դանակի օգնությամբ:

Երկրորդային (սիմպտոմատիկ) անգինաներ

Անգինան արյան համակարգային հիվանդության ժամանակ

Լեյկոզ

Սուր լեյկոզի վաղ նախանշաներից է բերանի խոռոչի և ըմպանի լորձաթաղանթի ախտահարումները(անգինաներ,գինգիվիտներ,ստոմատիտներ):

Նշիկների վրա առաջանում են գորշ փառով խոցեր: Փառի հեռացումից հետո մնում է արյունահոսող մակերես: Ընդհանուր վիճակը շատ ծանր է: Մեծացած են բոլոր լիմֆատիկ հանգույցները: Վերջնական ախտորոշումը դրվում է արյան անալիզի արդյունքի հիման վրա: Բուժումը ընդհանուր է՛հեմատոլոգիական կլինիկայում: Տեղային նշանակվում են ողողումներ հակասեպտիկ նյութերով:

Ագրանուլոցիտոզ բնորոշվում է պերիֆերիկ արյան մեջ հասուն լեյկոցիտների քանակի խիստ նվազումով(նեյտրոֆիլներ,բազոֆիլներ,էոզինոֆիլներ): Նման նվազման պատճառ են հանդիսանում ոսկրածուծի վրա մի շարք դեղամիջոցների(ացետիլսալիցիլաթթու,անալգին,հակաուռուցքային պրեպարատներ) տոքսիկ ազդեցությունը:

Հիվանդությունը սկսվում է սուր, մարմնի ջերմությունը 39-40 C, , կլման ակտը խիստ ցավոտու է ,հիվանդը հրաժարվում է նույնիսկ հեղուկներից: Ընդհանուր վիճակը շատ ծանր է : Նշիկների վրա և նրանց սահմաններից դուրս առաջանում են խորը խոցեր:

Հիվանդի բերանից տհաճ հոտ է գալիս: Վերջնական ախտորոշումը դրվում է անամնեզի և արյան անալիզի արդյունքի հիման վրա:Ագրանուլոցիտար անգնան տևում է 4և5 օրից մինչև մի քանի շաբաթ:

Բուժումը ընդհանուր է հեմատոլոգիական կլինիկայում, տեղային նշանակվում են ողողումներ հակասեպտիկ նյութերով:

Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ

Հիվանդությունը ունի վիրուսային բնույթ, վարակը տարածվում է օդևկաթիլային ճանապարհով, աղբյուրը հիվանդ մարդն է: Հաճախ հիվանդանում են երեխաները և երիտասարդները: Բնորոշ է դող,սարսուռ, մարմնի ջերմաստիճանը 39-40 C, մեծացած են բոլոր լիմֆատիկ հանգույցները,լյարդը և փայծաղը: Անգինան առաջանում է հիվանդության 3-4 օրը և կարող է ընթանալ կատառալ,լակունար և ֆոլիկուլյար անգինաների ձևով: Հիվանդությունը տևում է 2-3 շաբաթ : Վերջնական ախտորոշումը դրվում է արյան անալիզի արդյունքի հիման վրա (աճում է մոնոնուկլեարների քանակը):

Անգինայով ուղեկցվող սուր ինֆեկցիոն հիվանդություններ

Կարմրուկ

Ամենատարածված ինֆեկցիոն հիվանդություններից է : Հիվանդանում են տարբեր տարիքի մարդիկ, բայց ավելի հաճախ 4և5 տարեկան երեխաները: Ֆարինգոսկոպիկ պատկերը նման է կատառալ անգինային : Ֆարինգոսկոպիկ պատկերը նման է կատառալ անգւնային: Կարմրուկին բորոշ է բերանի խոռոչի լորձաթաղանթին սպիտակագորշավուն բծերի առկայությունը` ԲելսկիևՖիլատովևԿոպլիկի բծեր:

Բուժումը

Հիմնականում իրականացվում է տնային պայմաններում: Ծանր դեպքերում հիվանդին հոսպիտալիզացնում են ինֆեկցիոն կլինիկա:

Քութեշ

Հարուցիչն է A խմբի բետա հեմոլիտիկ ստրեպտոկոկը: Հիվանդությունը ունի ցիկլային բնույթ, ընթանում է ինտոկսիկացիայով, անգինայով և մանր ցանով:

Հաճախ հիվանդանում են նախադպրոցական տարիքի երեխաները : Քութեշը հիմնականում ընթանում է կատառալ անգինայով: Բնորոշ է նշիկների, լեզվակի և քմային աղեղների հիպերեմիան , որը կտրուկ սահմանազատվում է կարծր քիմքի անփոփոխ լորձաթաղանթից: Լեզուն ալ կարմիր է` արտահայտված պտկիկներով, որը պահպանվում է տասից և տասներկու օր: Լիմֆատիկ հանգույցները մեծացած են և ցավոտ:

Բուժումը. Հիմնականում իրականացվում է տնային պայմաններում: Ծանր դեպքերում հիվանդին հոսպիտալիզացնում են ինֆեկցիոն կլինիկա:

Դիֆթերիա

Բնորոշվում է կոկորդի, ըմպանի և տրախեայի բորբոքային պրոցեսով` ֆիբրոզ փառի առաջացմամբ: Հիվանդությունը ընթանում է ընդհանուր ինտոկսիկացիայով, սիրտևանոթային , ներվային համակարգերի և միզուղիների ախտահարմամբ: Հիվանդության ինկուբացիոն շրջանը տևում է մի քանի ժամից մինչև տասներկու օր: Հիվանդը վարակիչ է ինկուբացիոն շրջանի վերջին օրերին և հիվանդության ամբողջ ընթացքում: Ըստ պրոցեսի տեղակայման տարբերում ենք բերանըմպանի, քթի, կոկորդի (իրական կռուպ),տրախեայի, բրոնխների, աչքերի դիֆթերիա:

Բերանըմպանի դիֆթերիա. Ամենատարածված ձևն է : Լինում է լոկալ , տարածված և տոքսիկ: Լոկալ ձևին բնորոշ է սուր սկիզբ, ջերմության կարճատև բարձրացում, գլխացավ, թուլություն , ցավ ` կլման ժամանակ:

Ֆարինգոսկոպիկ պատկեր. քմային նշիկների և աղեղների լորձաթաղանթը հիպերեմիկ է ցիանոտիկ երանգով:Նշիկները չափերով մեծացած են,մակերեսը հարթված: Նշիկների վրա և լակունաներում կարելի է տեսնել գորշասպիտակավուն ֆիբրոզ փառ’ տարածված կամ կամրջակների տեսքով:

Փառը հեռացվում է դժվարությամբ,որից հետո լորձաթաղանթը արյունահոսում է:

Հարակից լիմֆատիկ հանգույցները մեծացած են քիչ ցավոտ:

Տարածուն ձևի ժամանակ փառը քմային նշիկներից անցնում է քմային աղեղների,լեզվակի և ըմպանի հետին պատի լորձաթաղանթի վրա: Հիվանդության սկիզբը և ընթացքը քիչ է տարբերվում լոկալ ձևից:

Տոքսիկ ձևին բնորոշ է սուր սկիզբ, մարմնի ջերմությունը 40 C և ավել, արտահայտված ինտոքսիկացիայի նշաններ’գլխացավ,դող, սարսուռ,ախորժակի բացակայություն: Կլման ակտը խիստ ցավոտու է ,ցավը ճառագայթում է դեպի ականջներ,հնարավոր է նաև,ծամող մկանների տրիզմ:

Ֆարինգոսկոպիկ պատկեր քմային նշիկները,աղեղները, լեզվակը,փափուկ և կարծր քիմքը այտուցված են և պատված փառով:Բնորոշ բերանից քաղցրահամ հոտ: Խոսքը ռնգային է , անհասկանալի: : Լիմֆատիկ հանգույցները մեծացած են և ցավոտ: Պրոցեսի մեջ է ընդգրկվում նաև պարանոցի ենթամաշկային բջջանքը տարբեր աստիճանի այտուցվում է կապված ինտոքսիկացիայի հետ: Մեծերի մոտ դիֆթերիան հաճախ ունի ատիպիկ ընթացք և կարող է ընթանալ լակունար անգինայի ձևով: Վերջնական ախտորոշումը դրվում է կլինիկական պատկերի և ըմպանի քսուքի արդյունքի հիման վրա: Դիֆթերիայի կասկածի դեպքում անհրաժեշտ է ըմպանից քսուք վերցնել և հիվանդին հոսպիտալիզացնում են ինֆեկցիոն հիվանդանոց:

Բուժումը

Հիմնական բուժումը հակադիֆթերիտիկ սիճուկի ներարկումն է:


Սկզբնաղբյուրը՝ Doctors.am