Բնորոշվում են արյունաստեղծման ֆունկցիայի անկումով։ Ընկճվում են ոսկրածուծի 3 հիմնական ծիլերը։ Ոսկրածուծի հիպո կամ ապլազիայի հետևանքով զարգանում է սակավարյունություն, լեյկոպենիա և թրոմբոցիտոպենիա։ Սակայն հիվանդության սկզբնական արտահայտությունը սակավարյունությունն է։

Բնածին ապլաստիկ սակավարյունությունների շարքին է պատկանում Էոլիխի էսենցիալ (անհայտ էթիոլոգիայի) սակավարյունությունը։ Ըստ էության ապլաստիկ սակավարյունություն է, որն ի տարբերություն ձեռքբերովի հիպո և ապլաստիկ սակավարյունությունների, սուր ընթացք ունի։ Արտահայտվում է հեմոռագիկ երևույթներով, մաշկի և լորձաթաղանթների մեռուկային փոփոխություններով, էրիթրոցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների պակասով։ ԷՆԱ խիստ արագանում է։ Լյարդը և փայծաղը միշտ չեն մեծանում։ Ոսկրածուծի բոլոր ծիլերի հասունացումն արգելակվում է (պանմիելոֆթիզ)։

Բուժումը։ Հիմնականում ախտանշային է։ Լայն չափով կիրառվում է արյան, էրիթրոցիտային զանգվածի փոխներարկում։ Ցուցված է կորտիկոստերոիդների կիրառումը։ Կարելի է կատարել նաև ոսկրածուծի փոխպատվաստում, որը հիվանդների մի մասի մոտ նպաստում է ռեմիսիայի երկարացմանը։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին