Իմունոգլոբուլինների ընտրողական (սելեկտիվ) անբավարարություն:
Սպեցեֆիկ դեֆեկտ – Ig քանակի իջեցում: Հնարավոր է IgG-ից IgA-ի սինթեզի անցման խանգարում:
Կլինիկական առանձնահատկությունները.
- Արյան մեջ 1-2 Ig դասի քանակի իջեցում, իսկ մյուսների նորմալ կամ բարձր մակարդակ:
- Առավել հաճախ IgA սելեկտիվ դեֆիցիտ (1: 500 – 700 մարդ):
- Կլինիկորեն առավել ծանր ընթանում է IgG2 պակասորդը:
- Կարող են հիվանդանալ մեծահասակները:
- IgA անբավարարությունը հաճախ անախտանիշ է:
- IgA և IgG համակցված անբավարարության ժամանակ հաճախ հանդիպում են ալերգիկ, աոջտոիմուն հիվանդություններ, վերին շնչուղիների կրկնվող թարախային վարակներ, աղեստամոքսային տրակտի խրոնիկ հիվանդություններ և չարորակ նորագոյացություններ:
Ախտորոշում.
- IgA հետքեր
- IgG նորմալ կամ ցածր մակարդակ
- IgM նորմալ կամ բարձր մակարդակ
- B-լիմֆոցիտների քանակը նորմայի սահմանում
- Th քանակի իջեցում և որոշ անհատների մոտ T ռեգուլյատորների քանակի ավելացում
Բուժումը.
Հակաբիոտիներ: Ներերակային Ig-ով փոխարինող բուժում, որը չի պարունակում IgA, քանի որ հնարավոր է հակա-IgA հակամարմինների առաջացում: Ներերակային Ig ներարկման բոլոր դեպքերում պահպանել հետևյալ պայմանները.
1. Դեղաչափը` 200-400 մգ/կգ` 3-4 շաբաթը մեկ անգամ:
2. Բավարար դեղաչափի հսկողություն արյան մեջ IgG մակարդակ 3գ/լ-ից ոչ պակաս:
3. Փոխարինող բուժումը պետք է լինի երկարատև:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին