Նկարագրություն
Ամոթույքագեղձաբորբ տերմինն օգտագործվում է բարթոլինիտ կամ հեշտոցի նախադռան մեծ գեղձերի բորբոքման նկարագրությունը սահմանելու համար։ Հիվանդության առաջացման պատճառ կարող են հանդիսանալ ախտածին հարուցիչների`
1. Գոնոկոկեր
2. Ստրեպտոկոկեր
3. Ստաֆիլոկոկեր
Պատճառներ
Գոնոկոկային ամոթույքագեղձաբորբի ժամանակ արտատար ծորանները բորբոքվում են երկկողմանի։ Սկզբում բորբոքումը, որպես կանոն, խիստ չի անհանգստացնում, հեշտոցամուտքի ոչ մեծ կոշտությունը թեթևակի ցավոտ է դառնում, երբեմն շեքի շրջանում զգացվում է թույլ ծակոց։ Հիվանդությունը չբուժելու դեպքում հիվանդագին այտուցը մեծանում է և կարող է գեղձի ծորանը խցանել, ինչի հետևանքով արտադրվող թարախային արտազատուկը կուտակվում է ծորանում և դառնում թարախակույտի առաջացման պատճառ։
Կանխարգելում / Բուժում
Գեղձի ծորանը փակվելիս, ինչպես նաև այնտեղ թարախ կուտակվելիս ամոթույքագեղձերը մեծանում են, դառնում խիստ ցավոտ։ Նկատվում է ջերմաստիճանի բարձրացում: Երբեմն թարախակույտը կարող է ինքնաբերաբար բացվել, որից հետո հիվանդության ախտանշաններն անհետանում են։ Սակայն որոշ ժամանակ անց հիվանդության այս ախտանիշը կարող է կրկնվել և ունենալ սրացումներ: Դրանից խուսափելու համար, հեշտոցամուտքում նույնիսկ փոքր ու քիչ ցավոտ կոշտություն նկատելիս, հարկավոր է դիմել բժշկի։ Ժամանակին նշանակված բուժումը կանխում է հիվանդության խորացումը և վիրահատական միջամտություն պահանջող հնարավոր բարդությունները։
Սկզբնաղբյուրը՝ Doctors.am