ԱմորձաբորբՆկարագրություն
Ամորձաբորբը ամոՐձիների բորբոքումն է, բժշկության մեջ հայտնի է  օրխիտ տերմինով։

Պատճառներ
Այս հիվանդությունը մեծամասամբ առաջ է գալիս վարակիչ հիվանդությունների սրացման կամ բարԴացման, ինչպես նաև ամորձու վնասվածքի արդյունքում: ՎաՐակիչ հիվանդությունների ցուցակում անհրաժեշտ է նշել`

1. Գրիպ
2. Խոզուկ
3. Տուբերկուլոզ
4. Գոնորեա

Կանխարգելում/Բուժում
Հիվանդությունը սկսվում է բավականին սրընթաց, նկատվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, ամորձու չափերի մեծացում: Ամորձին սրընթաց կերպով պնդանում է ու դառնում չափազանց ցավոտ: Այս ախտանշանների ի հայտ գալուն պես` անհրաժեշտ է դիմել բժշկի: Հիվանդության ընթացքն անտեսելու դեպքում բորբոքային գործընթացի սրացումը կարող է հանգեցնել ամորձու մեռուկացման։ Այս հիվանդության հետագա սրացումներից խուսափելու համար, կարևոր է խստորեն պահպանել անկողնային ռեժիմ և կրել ամորձակալ։ Սեռական կյանքը վերսկսելու ժամանակաընթացքի և հավանականության մասին պետք է նախապես խորհրդակցել բժշկի հետ:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am 
Նյութի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին