ԱկցելերացիաԱյս երևույթն իրենից ներկայացնում է երեխաների և դեռահասների աճման և սեռական հատկանիշների առաջացման արագացում` նախորդ սերունդների համեմատ։ Այն առավել լայն տարածում ունի հատկապես տնտեսապես առավել զարգացած երկրներում։

Պաթոգենեզ
Երեխաների մոտ այս հիվանդությունը ավելի ցայտուն է դրսևորվել 20-րդ դ. 2-րդ կեսին։ 1940-1941ին՝ քաշը սկսել է կրկնապատկվել 5-6 ամսականում։ Կաթնատամները շատ վաղ են սկսել փոխարինվել մնայուն ատամներով, 1984-ին դա տեղի է ունեցել 5-6 տարեկանում, 1953-ին՝ 6-7։ 20-րդ դ. աղջիկների դաշտանն ավելի վաղ է սկսվում, յուրաքանչյուր 10 տարում՝ մոտավորապես 4 ամսով առաջ է ընկնում։

Երեխաների և դեռահասների մոտ դիտվում է ավելի շուտ տեղի ունեցող ձևաբանական կայունացում։ Տղաների ոսկրացման գործընթացը 2, իսկ աղջիկներինը`Յ տարի շուտ է ավարտվում, քան 20 րդ դ. 30-ական թթ.։ Սեղմ ժամկետներում է ավարտվում հասակի աճը, աղջիկների երկար խողովակավոր ոսկրերի ոսկրացումն ավարտվում է 16-17, պատանիներինը՝ 18-19 տարեկանում։ Արագացված զարգացման ակնհայտ և անմիջական արդյունք են երեխաների և դեռահասների ֆիզիկական զարգացման բավականին բարձր ցուցանիշները։

Պաճառներ
Ակցելերացիայի հիմնական պատճառը երեխաների լավ սնվելն է (կենդանական սպիտակուցներով և ճարպերով, վիտամիններով, կրծքով կերակրվող երեխաների մոտ դա խտանյութերն են)։ Համաձայն մեկ այլ տեսակետի՝ ակցելերացիան արևի շատ ինտենսիվ ճառագաթման արդյունք է, որին ենթարկվում են ժամանակակից երեխաները։

Բուժում/Կանխարգելում
Քաղաքակենտրոնացման (ուրբանացման) վարկածի կողմնակիցները ենթադրում են, որ ժամանակակից արագընթաց քաղաքային կյանքը գրգռում է կենտրոնական նյարդային համակարգը և ակտիվացնում նրա խթանող ֆունկցիան։ Ակցելարացիա երևույթը պետք է լինի ոչ միայն կենսաբանների ու բժիշկների, այլ նաև հոգեբանների ու սոցիոլոգների ուսումնասիրության տիրույթում։

Ժամանակակից իրականության մեջ երիտասարդների կենսաբանական և սոցիալական հասունության որոշակի խզում է տեղի ունենում, նրանք սոցիալապես ավելի վաղ են զարգանում։ Ակցելերացիան մի շարք ուսումնասիրության ենթակա հարցադրումներ է դրել գործնական, ինչպես նաև տեսական բժշկության առջև։ Մասնավորապես անհրաժեշտություն է առաջացել սահմանել աշխատանքային և ֆիզիկական լարվածության, սննդի և այլ չափանիշներ։

 
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին