Նկարագրություն
Ադնեքսիտը (արգանդի հավելումների բորբոքում) իրենից ներկայացնում է արգանդափողերի և ձվարանների բորբոքում:

Պատճառներ
Հիվանդության համար բարենպաստ պայմաններ են ստեղծում այնպիսի հարուցիչներ, ինչպիսիք են`


1.ստրեպտոկոկերը
2.աղիքային ցուպիկը
3.գոնոկոկերը
4. տուբերկուլոզի ցուպիկը
5. ստաֆիլոկոկերը

Հիվանդոթյունը կարող է առաջանալ հղիությունն ընդհատելու նպատակով արգանդի խոռոչ տարբեր քիմիական նյութերի ներարկման արդյունքում: Մանրէները կարող են արգանդի հավելումներ ընկնել հեշտոցից և արգանդից՝ արհեստական վիժման, ծննդաբերության, սեռական հարաբերությունների, նաև արյան և ավշային անոթներով: Տուբերկուլոզի, անգինայի և ներքին օրգանների բորբոքումների պայմաններում արգանդի հավելումների բորբոքման առաջացմանը նպաստում են օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները թուլացնող գործոնները, օրինակ`

1. գերհոգնածությունը
2. նյարդահոգեկան լարվածությունը
3.անձնական հիգիենայի կանոնների խանգարումները

Պաթոգենեզ
Արգանդի հավելումների բորբոքման սուր ձևը բնորոշվում է պոչուկի և որովայնի ստորին շրջանների սուր ցավերով, որոնք գնալով սաստկանում են, հատկապես` աղիքները դատարկվելու պահին, ինչպես նաև միզելիս: Հիվանդության ժամանակ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 39°: Հիվանդության սուր դեպքերում կարող են ի հայտ գալ հետևյալ երևույթները` սրտխառնոց, փսխում, ընդհանուր վիճակի կտրուկ վատթարացում։ Ժամանակին և ճիշտ բուժման պայմաններում հիվանդը լրիվ ապաքինվում է։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am 
Նյութի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին