աբսցես գլխուղեղի

 

Ամենածանր ռինոգեն բարդությունն է: Պատճառը թարախային ֆրոնտիտն է, կամ էլ հիմային խոռոչի էմպիեման և թևաքմային ելունի օստեոմիելիտը: Հաճախ տեղակայվում է ճակատային, ճակատաևքունքային, ճակատաևգագաթային բլթերում: Հիստոլոգիապես տարբերում ենք ինտերստիցիալ և պարենխիմատոզ աբսցեսներ:

Տարբերում են աբսցեսի զարգացման 4 ստադիա.

1.սկզբնական
2.ծածկված
3.ակնհայտ
4.տերմինալ

Սկզբնական շրջանում առկա են ընդհանուր սիմպտոմներ` գլխացավ, փսխում, արգելակված վիճակ:

Այս սիմպտոմները պահպանվում են մի քանի ժամից մինչև մի քանի օր, որից հետո սկսվում է թաքնված շրջանը: Այս շրջանում առանձնակի ախտանշաններ չեն հայտնաբերվում: Կարող է ձգվել շաբաթներ և ամիսներ:

Ակնհայտ շրջանում սիմպտոմները բաժանվում են 4 խմբի.

1. ցանկացած թարախային բորբոքմանը բնորոշ ընդհանուր սիմպտոմներ
2. ընդհանուր ուղեղային երևույթներ
3. ուղեղային երևույթներ
4. օջախային սիմպտոմներ

1. Ընդհանուր սիմպտոմներից է ևախորժակի բացակայությունը, ջերմության բարձրացումը, ընդհանուր թուլությունը, փառակալած լեզուն:

2. Ընդհանուր ուղեղային երևույթները պայմանավորված են ներգանգային Ճնշման բարձրացումով:

3. Իսկ ուղեղային երևութներից են առաջային, հետին գալարների և ներքին Կապսուլայի ախտահարման նշանները:
Առաջանում են զգացող և շարժիչ խանգարումներև մկանային տոնուսի իջեցում, միմիկայի, վերջույթների մկանների պարեզներ` աբսցեսի հակառակ կողմում, մոնոպլեգիա և հեմիպլեգիա ` tr.corticoևspinalisևի ախտահարում:

4. Օջախային սիմպտոմները ճակատային և քունքային բլթերի աբսցեսների դեպքում: Աջլիկների մոտ աջ ճակատային բլթի աբսցեսը ընթանում է համր: Բայց այդ դեպքում ևս կան սիմպտոմներ` ճակատային ատաքսիա` աստազիայի(կանգնել) և աբազիայի( քայլել) ձևով:

աբսցես գլխուղեղի

Մատնանշման փորձի ժամանակ առկա է շեղում դեպի առողջ կողմը: Պատճառը tr.frontoևponto և cerebellaris-ի ախտահարումն է: Կարող է ի հայտ գալ հափշտակման, հակազդման և կոպերի փակման ֆենոմենները:

Ինչպես նաև փսիխիկայի խանգարումներ` ապատիա, հիշողության կորուստ, փնթիություն: Իսկ ձախ քունքային բլթի աբսցեսի դեպքում նշված սիմպտոմներին միանում է մոտոր աֆազիա (աջլիկների մոտ), Բրոկի կենտրոնի (խոսքի կենտրոն) ախտահարման ժամանակ: Հիվանդը չի կարող խոսել, չնայած որ հասկանում է խոսքը: Հաճախ վերջինիս միանում է նաև ագրաֆիան:

Աջլիկների մոտ աջ քունքային բլթի աբսցեսը ընթանում է համր: Բայց այս դեպքում առաջանում է tr.corticoևpontoևcerebellarisևի ախտահարում, որը կապում է քունքային բիլթը ուղեղիկի հակառակ բլթի հետ: Առաջանում է քունքային ատաքսիա, համային, լսողական, հոտառական զգացողության իջեցում և հալյուցինացիաներ:

Քունքային բլթի ախտահարման ժամանակ առկա են էպիլեպտանման ցնցումներ: Ձախ քունքային բլթի աբսցեսի ժամանակ նշված սիմպտոմներին միանում է սենսոր աֆազիան (Վերնիկեի կենտրոնի ախտահարում )`նորմալ լսողության պայմաններում խոսքը չի հասկանում: Խանգարվում է նաև խոսքը`ալեքսիա և ագրաֆիա, բնորոշ է նաև ամնեստիկ աֆազիան( հիվանդը կորցնում է առարկաների անունները տալու հատկությունը): Հետագայում ներգանգային Ճնշման բարձրացման արդյունքում առաջանում է կանգային դիսկ , դրական Կերնինգի սիմպտոմ, բրադիկարդիա, դիմային նյարդի պարեզ, վերջույթների պարեզ, ցնցումներ, ատաքսիա, աֆազիա:

Կավերնոզ սինուսը համարվում է կոլեկտոր: Վերջինիս մեջ են թափվում վերին և ստորին ակնային երակները, իրենց հերթին անաստամոզվում են v.angularis, frontalis, infraorbitalis, facialisևի հետ: Այստեղ են թափվում նաև ուղեղի , թևաքմային, էթմոիդալ, ըմպանային, հետին ականջային և ծոծրակային ցանցերը: Դուրս են գալիս sinuses petrosus superor et inferior.

Կավերնոզ սինուսի թրոմբոզև բնորոշ է սեպտիկ ջերմություն, դող, սարսուռ: Հիվանդը գանգատվում է ծոծրակային շրջանի ուժեղ ցավից, առկա է երկկողմանի ակնային երակների կանգային երևույթներ, էկզոֆթալմ, կոպերի այտուց, խեմոզ,կոնյուկտիվիտ, կոռնեալ ռեֆլեքսների լրիվ բացակայություն, տեսանյարդի նևրիտ:

Եթե թրոմբը անցնում է հակառակ կողմին նշված սիմպտոմները դառնում են երկկողմանի:

Էքստրադուրալ աբսցեսը բնորոշ է խրոնիկական ֆրոնտիտի արդյունքում առաջացած օստիոմիելիտին: Հիմնական գանգատը գլխացավն է:

Սուբդուրալ աբսցեսւ զարգանում է հեմատոգեն ճանապարհով սինուսների ախտահարնան ժամանակ, սահմանափակված գրանուլյացիոն հյուսվածքով, վերջինիս պատռվածքի ժամանակ զարգանում է մենինգիտ:

Կարող է առաջանալ ներգանգային ճնշման բարձրացում, որի առաջին սիմպտոմը գլխացավն է: Այն պայմանավորված է ուղեղի թաղանթների գրգռման հետ, աֆերենտ զգացող թելերի գրգռման հետ: Այդ ժամանակ առաջացած իմպուլսները գնում են եռորյակ, թափառող, լեզվաըմպանային նյարդերի զգացող կորիզներին, որի արդյունքում առաջանում է ցավի զգացողություն: Թափառող նյարդի գրգռման ժամանակ առաջանում է սրտխառնոց:

Ներգանգային ճնշման բարձրացման կարևոր ախտանիշ է աչքի հատակում կանգային պտկիկի առաջացումը: Կարծրենին տեսողական նյարդը մուֆթայի նման գրկում է սկսման տեղից մինչև ակնահատակ: Ներգանգային Ճնշման բարձրացման ժամանակ, առաջանում է ակնային նյարդի կենտրոնական երակի ճմլում, երակային կանգ, տեսողական պտկիկի այտուց:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am 
Նյութի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին