Աբսցես (հետըմպանային)Հետըմպանային (ռետրոֆարինգեալ) աբսցեսը զարգանում է հետըմպանային տարածության բջջանքի և լիմֆատիկ հանգույցների թարախակալման հետևանքով:
Ինֆեկցիան քթի խոռոչից,քիթըմպանից,լսողական փողից և միջին ականջից թափանցում է լիմֆոգեն ճանապարհով: Գրիպպը,թարախային ռինիտը, քութեշը, կարմրուկը, տոնզիլէտոմիան,ադենոտոմիան, ինչպես նաև ըմպանի լորձաթաղանթի տրավմաները կարող են աբսցեսի առաջացման պատճառ դառնալ: Որպես օրենք հիվանդությունը հանդիպում է վաղ մանկական հասակում(սկսած կրծքային հասակից մինչև 2-3 տարեկան), քանի որ 5 տարեկանից հետո հետըմպանային տարածության լիմֆատիկ հանգույցները վերանում են:


Կլինիկական պատկերը
Կլման ակտի ցավոտության պատճառով երեխաները հրաժարվում են սնունդից: Մարմնի ջերմաստիճանը բարձրանում է 39-40 C: Քիթըմպանում աբսցեսի տեղակայման դեպքում խանգարվում քթային շնչառությունը և առաջանում է փակ ռնգախոսություն: Բերանըմպանում տեղակայման դեպքում առաջանում է խռռոցով ուղեկցվող ինսպիրատոր հևոցով, հատկապես հիվանդի վերտիկալ դիրքում (թարախը հոսում է ներքև և նեղացնում ձայնաճողքի լուսանցքը): Ֆարինգոսկոպիա և հիվանդության առաջին օրերին նկատվում է ըմպանի հետին պատի լորձաթաղանթի գնդաձև արտափքում, պալպացիան ցավոտ է,փափուկ,նկատվում է ֆլուկտուացիա:

Զննելիս քիթըմպանային տեղակայման դեպքում անհրաժեշտ է փափուկ քիմքը բարձրացնել շպատելով,իսկ ստորին հատվածներում տեղակայման դեպքում լեզուն անհրաժեշտ է իջեցնել ներքև և առաջ: Աբսցեսը սովորաբար զարգանում է հիվանդության 5-6 օրը: Ժամանակին կտրվածք չանելու դեպքում կարող է զարգանալ կոկորդամուռքի սուր այտուց կամ աբսցեսի ինքնուրույն թափածակում, որը ուղեկցվում է շնչահեղձությամբ: Որոշ դեպքերում թարախը պրեվերտեբրալ փակեղով կարող է իջնել միջնորմ և մեդիաստենիտի պատճառ դառնալ: Ախտորոշում ենք հիմնվելով հիվանդության կլինիկական պատկերի,ըմպանի հետրն պատի պալպացիայի և զննման արդյուների վրա:

Դիֆերենցիալ ախտորոշումը անց է կացվում սառը աբսցեսի հետ (տուբերկուլյոզ, սիֆիլիս, ողնաշարի պարանոցային հատվածի սպոնդիլիտ):

Բուժում
Բուժումը վիրահատական է: Բժիշկը ձախ ձեռքի ցուցամատը մտցնում է երեխայի բերանը և շոշափում աբսցեսը, ապա մատի ուղղությամբ մտցնում է նշտարը և բացահատում աբսցեսը: Բացահատումից հետո երեխայի գլուխը անմիջապես թեքում ենք,որպեսզի թարախային մասսաները չլցվեն շնչուղիներ: Նշանակվում են հակաբիոտիկներ: Մեծերի մոտ բացահատումը կատարվում է աբսցեսի ամենաարտափքված հատվածում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին