COVID-19. Հետևե՛ք ընտանեկան ստոմատոլոգ Զարուհի Բագիյանի ցուցումներին՝ բերանի խոռոչը վիրուսի ներթափանցումից պաշտպանելու համար:

Ինչպես գիտենք, բերանի խոռոչի միկրոֆլորան շատ բազմազան է։ Նման միջավայրն էլ ավելի կարող է նպաստել վիրուսի ներթափանցմանը, եթե չպահպանվեն հիգիենայի կանոնները։ Ռիսկերը նվազեցնելու համար պետք է խստորեն պահպանել բերանի խոռոչի հիգիենան։ Բերանի խոռոչի հիգիենան լիարժեք պահպանելու համար անհրաժեշտ է՝

  • ատամները լվանալ օրական 2 անգամ,
  • լվանալու ընթացքում պետք է մաքրել ատամի բոլոր մակերեսները, միջատամնային տարածությունները՝ ատամնաթելով, և լեզուն,
  • ատամները պետք է լվանալ նվազագույնը 2 րոպե տևողությամբ,
  • խոզանակը պետք է օգտագործել նվազագույնը 3 ամիս, այնուհետև՝ փոխել։

Բերանի խոռոչի լորձաթաղանթը բակտերիաներից և վիրուսից պաշտպանելու համար անհրաժեշտ է նաև օրական մի քանի անգամ ողողում անել։
Ողողում կարելի է անել ցանկացած պատրաստի անտիսեպտիկ լուծույթով՝ հեքսիլոք 0,12%, Tantum Verde, Listerine, ․․․ և այլն, ինչպես նաև սովորական աղաջրով՝ ողողելով նաև կոկորդը։

Այս պահին հայտնի է, որ կորոնավիրուսը ներթափանցելով բերանի խոռոչ, որոշ ժամանակ պահպանվում է կոկորդի հատվածում, և սովորական հիպերտոնիկ կամ անտիսեպտիկ լուծույթներով ողողումը կարող է սպանել վիրուսը և նվազեցնել հետագա ներթափանցումն օրգանիզմ։

Առողջ եղեք