Բարեւ Ձեզ, նախեւառաջ պետք է հասկանալ, թե ինչ մեթոդով են ախտորոշել կոնքազդրային հոդի դիսպլազիան: Ախտորոշման ոսկե ստանդարտն այդ տարիքում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունն է, որի շնորհիվ հաշվարկվում է ացետաբուլար կոմպոնենտի զարգացվածության աստիճանը, եւ կախված այդ աստիճանից, բուժման տարբեր մեթոդներ են կիրառվում: Մի բան միանշանակ է՝ մերսումները եւ ֆիզիոթերապիան որեւէ բուժիչ ազդեցություն չունեն վերոնշյալ խնդրի դեպքում: Եթե հոդերի ՈՒՁՀ չի կատարվել, ապա խորհուրդ կտամ անպայման անցնել այդ հետազոտությունը, քանի որ միայն դրանից հետո կարելի է որոշել, թե ինչպիսի բուժում է անհրաժեշտ երեխային: Շնորհակալություն եւ առողջություն: