Տիգրանուհի Սամվելի Հովհաննիսյան

Տիգրանուհի Սամվելի Հովհաննիսյան

Իմ մասին
Մանկաբույժ
Մասնագիտություն

Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց՝ մանկաբույժ

Պաշտոն
Ներսիսյան 10/7, Երևան, Հայաստան
Հասցե
+374 77 03 81 06
Հեռախոս
Հարց բժշկին

Ինձ ուղղված հարցեր

24/09/2019

Բարև Ձեզ, հարգելի բժշկուհի ես ունեմ 3 ամսական երեխա և կցանկանայի իմանալ ականջի ցավից խուսափելու նպատակով կարելի՞ է արդյոք երեխայի ականջները բամբակ դնել գիշերվա ընթացքում(երեխայի ականջները բացվում են թեքվելուց)։

Հարգելի հարցատու, անգամ գլխակ դնելու անհրաժեշտություն չկա։ Ականջները տան ջերմաստիճանում չեն սառի, ականջները ցավում են բորբոքվելու պատճառով, ոչ սառելու։ Գերտաքացումները կարող են էլ ավելի վտանգավոր լինել։ Ականջները պետք է բաց լինեն, նյարդաբանական ցարգացման մեջ կարևոր դեր ունի շրջապատի ձայները:


30/10/2019

Հարգելի բժիշկ, երեխաս 9 ամսական է և կշռում է 9 կգ, շատ ակտիվ երեխա է և սիրում է քիչ ուտել: Ի՞նչ անել երեխայի քաշը ավելացնելու համար (գուցե կարիք կա ինչ-որ վիտամիններ տալու): Նաև ունի 37.2-37.4 ջերմություն, արդյոք տվյալ տարիքում դա նորմա՞լ է:

Հարգելի հարցատու 9 ամսականում 9 կգ բավարար քաշ է, սակայն լավ կամ վատ աճի գնահատման համար պետք է գանահատել նախորդ ամիսների քաշը ևս, աճի գնահատման համար կարևոր է նաև հասակ և գլխի շրջագիծ, ուստի խորհուրդ եմ տալիս այցելել մանկաբույժի՝ ով կկազմի Ձեր փոքրիկի անհատական աճի կորագիծը ։ Ինչ վերաբերում է ջերմությանը, ապա միայն թվերը բավարար չեն , պետք է նախ զննել փոքրիկին, ապա համադրել Ձեր գանգատները առկա տվյալների հետ: Առողջություն:


01/10/2019

Հարգելի բժշկուհի, նորածնի մոտ ծնված օրվանից մեջքին կապտուկներ կան։ Մի ամիս է արդեն չի անցնում։ Դա վտանգավո՞ր է:

Առանց զննման դժվար է ախտորոշել կամ խոսել վտանգի առկայության մասին, բայց հավանաբար խոսքը <<Մոնղոլական բծերի>> մասին են, եթե այո ուրեմն անվտանգ է։ Ավելի հստակ կկարողանամ մանրամասն զննելուց հետո ասել: Առողջություն: