Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց՝ մանկաբույժ
ՊաշտոնՀարգելի հարցատու, անգամ գլխակ դնելու անհրաժեշտություն չկա։ Ականջները տան ջերմաստիճանում չեն սառի, ականջները ցավում են բորբոքվելու պատճառով, ոչ սառելու։ Գերտաքացումները կարող են էլ ավելի վտանգավոր լինել։ Ականջները պետք է բաց լինեն, նյարդաբանական ցարգացման մեջ կարևոր դեր ունի շրջապատի ձայները:
Հարգելի հարցատու 9 ամսականում 9 կգ բավարար քաշ է, սակայն լավ կամ վատ աճի գնահատման համար պետք է գանահատել նախորդ ամիսների քաշը ևս, աճի գնահատման համար կարևոր է նաև հասակ և գլխի շրջագիծ, ուստի խորհուրդ եմ տալիս այցելել մանկաբույժի՝ ով կկազմի Ձեր փոքրիկի անհատական աճի կորագիծը ։ Ինչ վերաբերում է ջերմությանը, ապա միայն թվերը բավարար չեն , պետք է նախ զննել փոքրիկին, ապա համադրել Ձեր գանգատները առկա տվյալների հետ: Առողջություն:
Առանց զննման դժվար է ախտորոշել կամ խոսել վտանգի առկայության մասին, բայց հավանաբար խոսքը <<Մոնղոլական բծերի>> մասին են, եթե այո ուրեմն անվտանգ է։ Ավելի հստակ կկարողանամ մանրամասն զննելուց հետո ասել: Առողջություն: