Նարինե Ռադիկի Առուշանյան

Նարինե Ռադիկի Առուշանյան

Իմ մասին
Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ)
Մասնագիտություն
Օտորինոլարինգոլոգ Ռինո բժշկական կենտրոնում
Պաշտոն
Արմենակյան փ., շ. 123, Երևան, Հայաստան
Հասցե
+374 93 40 13 31
Հեռախոս
Հարց բժշկին

Ինձ ուղղված հարցեր

17/01/2020

Բարև Ձեզ, հարգելի բժիշկ ցանկանում եմ իմանալ, արդյո՞ ք բուժվում է Մեյների հիվանդությունը և որքա՞ ն է այն տևում: Կարիք կա՞ մշտապես դեղորայք օգտագործելու: Հետագայում կարո՞ ղ է հիվանդը ակտիվ կյանք վարել: Շնոհակալ եմ նախապես:

Բարև Ձեզ, ցավոք Մեյների հիվանդության բուժում որպես այդպիսին չկա առայժմ, միայն սիմպտոմատիկ նոպայի ժամանակ՝ կախված ախտանիշներից, իսկ պրոֆիլակտիկայի համար դեղորայքն ու սննդակարգը բավարար արդյունք չեն տալիս։ Այժմ որոշ դեպքերում, երբ ախտանիշները առավել ծանր են ընթանում, օգտագործում են աբլյացիայի մեթոդը,որը ևս լիարժեք արդյունավետ չէ: Առողջություն:


02/06/2020

Բարև ձեզ, հարգելի բժիշկ, խնդրում եմ ասեք, ինչո՞վ է պայմանավորված քթի միջնապատի և խեցիների փոքրացման վիրահատությունից հետո այդ երևույթների կրկին ի հայտ գալը, ի՞նչն է դրա պատճառը: Նախապես շնորհակալություն:

Հարգելի հարցատու, վիրահատությունից հետո գանգատների կրկին ի հայտ գալը պայմանավորված է մի քանի գործոններով ՝ տեխնիկապես ոչ լիարժեք կարգավորած շնչառությունից մինչև պատճառներ ,որոնք ի սկզբանե առաջացրել էին միջնապատաի թեքություն և/կամ քթային խեցիների գերաճ։ Եթե այժմ ունեք գանգատներ ամենաօբյեկտիվ տարբերակն է կատարել քթի և հարակից խոռոչների համակարգչայի շերտագրում , ապա համեմատել նախկին արդյունքը ՝ հետ ձեր բժշկի հետ միասին։ Շնորհակալություն հարցի համար։ Առողջություն եմ ցանկանում ։