Մանիկ Բենիամինի Գեմիլյան

Մանիկ Բենիամինի Գեմիլյան

Իմ մասին
Լյարդաբան
Գաստրոէնտերոլոգ
Մասնագիտություն

ԵՊԲՀ Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոն՝ ավագ դասախոս

Միքայելյան համալսարանական հիվանդանոց՝ բժիշկ-գաստրոէնտերոլոգ, լյարդաբան

ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու Աղեստամոքսաբանության գծով

Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ

Պաշտոն
Էզրաս Հասրաթյան 9, 0052, Երևան, Հայաստան
Հասցե
+374 95 60 99 85
Հեռախոս
Հարց բժշկին

Ինձ ուղղված հարցեր

19/09/2019

Բարև Ձեզ, բժիշկ ջան մի հարց ունեմ՝ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ հեպատիտ Բ-ով հիվանդի հետ ամուսնանալը: Վարակվելուց պաշտպանվելու ի՞նչ միջոցներ կան և մի հարց էլ այդ հիվանդությունը ինչքա՞նով է բուժվում կամ կառավարվում: Շնորհակալություն

Բարև Ձեզ: Հեպատիտ Բ-ով վարակվելուց պաշտպանվելու լավագույն ձևը պատվաստվելն է: Խրոնիկական հեպատիտ Բ վարակը կառավարելի է. դեղորայքով կարելի է այն արդյունավետ կերպով ճնշել և կանխարգելել լյարդի ցիռոզի զարգացումը: Դրա ժամանակակից մեթոդները հասանելի են Հայաստանում մեր պացիենտների համար:


30/09/2019

Բարև Ձեզ, հարգելի բժիշկ հեպատիտ B-ի պատվաստումից հետո, արդյոք կարելի է հղիանալ, թե կարիք կա որոշ ժամանակ սպասել:

Բարև Ձեզ, հարգելի հարցատու հեպատիտ B-ի դեմ պատվաստվելը շատ ողջունելի է: Պատվաստումից հետո հղիանալու սահմանափակում չկա: