Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց՝ Ուրոլոգիական ծառայության պատասխանատու, մանկական վիրաբույժ, ուրոլոգ
ՊաշտոնԲարև ձեզ, նախ անհրաժեշտ է նայել, հասկանալ իրոք կա կարճ սանձիկ, թե՝ ոչ ու եթե կա ինչ աստիճանի է։ Այնուհետև պարզ կլինի ինչ է պետք անել։ Դիմեք մանկական դիմածնոտային վիրաբույժի։ Առողջություն:
Բարև Ձեզ, նախ հարկավոր է նայել հասկանալ թե ինչ խնդիր է։ Ձեր նկարագրածով հնարավոր է հեմանգիոմա լինի։ Շատ դեպքերում վիրահատության կարիք չի լինում։ Այցելեք հետազոտության։ Առողջություն:
Բարև ձեզ, ջրգողությունը մինչև 1,5 տարեկան հնարավորություն ունի ինքնուրույն անցնելու, այդ պատճառով սպասում ենք ու եթե չի անցնում, վիրահատում ենք 1-1,5 տարեկանում։ Ավելի շուտ վիրահատելու անհրաժեշտություն առաջանում է միայն եթե զարգանում է լարված հիդրոցելե (երբ հեղուկը չափից շատ կուտակվում, լարվում է, սեղմում է սերմնալարի անոթներին, երեխան լինում է խիստ անհանգիստ)։ Իսկ 1,5 տարեկանից ավելի ուշ չի կարելի սպասել, քանի որ կախտահարվեն ամորձու սերմարտադրող բջիջները։ Առողջություն: