Այսօր կյանքի սպասվող միջին տևողություն 75 տարի է. սա կրկնակի շատ է 200 տարի առաջ եղած ցուցանիշից: Այսպիսով, ի՞նչն է փոխվել:

Հետևյալ 5 բժշկական հայտնագործությունները բազմաթիվ տարիներ են ավելացրել մեր կյանքին:

Պատվաստանյութեր

Ինչ-որ մեկին հիվանդությամբ վարակելը նրանց հիվանդությունից պաշտպանելու համար բավական համարձակ միտք է, որը, սակայն, հետ չպահեց Բենջամին Ջեսթին իր ընտանիքին պատվաստելու համար, 1774թ.-ին հորթի ծաղիկի հարուցիչներ օգտագործելուց: Տարիներ անց Էդվարդ Ջենները զարգացրեց պատվաստանյութերի տեսությունը: Նրա շնորհիվ բազմաթիվ ինֆեկցիոն հիվանդություններ` դիֆթերիա, կարմրուկ, ջրծաղիկ, կապույտ հազ, այսօր կանխարգելվում են պատվատանյութերով:

Պենիցիլին

Ալեքսանդր Ֆլեմինգը հայտնաբերեց պենիցիլինը` առաջին հակաբիոտիկը: Նրա շնորհիվ կանգնեցվեց բազմաթիվ հիվանդությունների և ինֆեկցիաների տարածումը:

Օճառ

Ամեն ինչ սկսվեց Լուի Պաստերի` 19-րդ դարի վերջում առաջարկած բակտերիաների մասին թեորիայից, համաձայն որի՝ բակտերիաներն են հիվանդություններ առաջացնում: Այդ ժամանակից սկսած մենք ավելի մաքուր ենք դարձել: Եվ դա հրաշալի է, քանի որ ձեռքերը լվանալն ու անձնական հիգիենան հիվանդությունների և ինֆեկցիաների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներն են:

Զարկերակային ճնշման բուժումը

Երբ ''լուռ մարդասպանը'' (ԱՄՆ –ում մահվան երրորդ ամենահաճախ հանդիպող պատճառը) բուժվում է հակահիպերտենզիվ թերապիայի միջոցով, սրտի կաթվածի հավանականությունը նվազում է 35%-ով, ուղեղի կաթվածինը` 20%-ով, և սրտային անբավարարության զարգացման հավանականությունը` 50%-ով:

Ինսուլին

Չնայած դիաբետը դեռ անբուժելի է, ինսուլինի (հորմոն, որը կարգավորում է արյան շաքարի պարունակությունը) հայտանգործությունը դիաբետը մահացու հիվանդությունից վերածեց կառավարելի վիճակի: Գերմանացի գիտնականները սկսեցին դիաբետով տառապող շան ուսումնաիրությունից, այնուհետև անցան խոշոր եղջերավորների ենթաստամոքսային գեղձի ուսումնասիրությանը, արդյունքում, այսօր արդեն ունենք ինսուլինը, որն աշխարհով մեկ միլիոնավոր մարդկանց է օգնում:

 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

Սկզբնաղբյուր՝ Blog.zocdoc.com