ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արսեն Թորոսյանը և նրա գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստանում էին: Այցի նպատակն էր խորացնել երկկողմ գործակցությունը և փորձի փոխանակումը:

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի դեղագործական շուկաներում և դեղերի մատչելիության ուղղությամբ իրականացվող բարեփոխումները: Անդրադարձ է կատարվել Վրաստանում 2018 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ մտած՝ ծխախոտի վերահսկողության մասին օրենքին, որով արգելվում է ծխախոտային արտադրանքի օգտագործումը ցանկացած տիպի հաստատությունում:

Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել հասարակական վայրերում ծխախոտի արգելքն ու ընդգծել, որ Հայաստանը ևս ներկայումս քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ: Նախարարը հետաքրքրվել է օրենքի ընդունմանն ու ներդրմանն առնչվող հարցերով:


Լուսանկարը՝  http://moh.am/#1/0