Դեմենցիան ձեռքբերովի թուլամտությունն է, նախկինում ձեռք բերած գիտելիքների և պրակտիկ հմտությունների այս կամ այն աստիճանի կորստով և նորերի ձեռք բերման դժվարացմամբ կամ անհարինությամբ, ճանաչողական ֆունկցիայի կայուն իջեցումն է: Դեմենցիայով ուղեկցվող հիվանդությունների բոլոր դեպքերի 50 - 60%-ը կազմում է Ալցհեյմերի հիվանդությունը:

 

Դեմենցիան չի համարվում էմոցիոնալ կամ հոգեկան խանգարում: Այն առաջանում է ուղեղում ընթացող կառուցվածքային փոփոխությունների հետևանքով: Այդ փոփոխություններն առաջացնում են դժվարություններ՝ կապված հիշողության,, մտածողության և գործողությունների հետ:

 

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ


Դեմենցիան սովորական մոռացկոտություն չէ:
Դուք կարող եք հայտնաբերել, որ դուք.

 

•    ՀԻՇԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ ՈՒՆԵՔ
«Երբ ես փորձում եմ որևէ բան հիշել, այն ինձնից առավել հեռանում է»:

 


•    ԵՐԲԵՄՆ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՌԸ ԳՏՆԵԼ
«Ես չեմ կարողանում օգտագործել ճիշտ բառն իր ճիշտ տեղում»:



•    ՉԵՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԱՍԿԱՆԱԼ, ԹԵ ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ

«Ուղղակի դրված հարցն ինձ շփոթության մեջ է գցում»:

 


•    ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ ՃԱՆԱՉԵԼ
«Ես նրան ինչ-որ տեղից ճանաչում եմ, բայց չեմ կարողանում հիշել, թե որտեղից»:

 



•    ԱՎԵԼԻ ԴԺՎԱՐ է ԴԱՌՆՈՒՄ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
«Ճաշ պատրաստելը դարձել է ավելի դժվար: Դժվարանում եմ նաև հիշել, թե ի՞նչ պետք է անեմ հաջորդ պահին»:



•    ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՔ ԿԵՆՏՐՈՆԱՆԱԼ

«Միտքս երբեմն թափառում է ինչ-որ տեղ»:

 

Դեմենցիան զարգացող հիվանդություն է, և դա նշանակում է, որ այն աստիճանաբար կուժեղանա:


ԴԵՄԵՆՑԻԱՆ

•    Չի հանդիսանում ծերությանը զուգորդող նորմալ երևույթ,
•    Վարակիչ չէ,
•    Ամոթալի երևույթ չէ


ՈՒ՞Մ ՄՈՏ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ ԴԵՄԵՆՑԻԱ

Դեմենցիան ախտահարում Է բոլոր տարիքի մարդկանց, թեպետ այն շատ տարածված է տարեցների մոտ: ԱՄՆ-ում մոտ 4 մլն, իսկ Մեծ Բրիտանիայում մոտ 700.000 մարդ Է տառապում դեմենցիայով:

 


ԴՈՒՔ ՄԵՆԱԿ ՉԵՔ

Աշխարհում լուրջ ուսումնասիրություններ են ընթանում դեմենցիայի առաջացման պատճառների հայտնաբերման ուղղությամբ:


ԱՐԴՅՈՔ ԻՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿԺԱՌԱՆԳԵ՞Ն ԴԵՄԵՆՑԻԱՆ


Գիտնականները շարունակաբար ուսումնասիրում են այն հարցը, թե արդյո՞ք ժառանգական է դեմենցիան: Մենք հավանաբար ավելին կիմանանք գալիք մի քանի տարիների ընթացքում:

Ներկա պահին մեզ հայտնի է, որ դեմենցիայի եզակի տեսակներ
ժառանգաբար փոխանցվում են:
Սրանք հիմնականում դեմենցիայի այն ձևերն են, որոնք ախտահարում են ոչ տարեց մարդկանց (մինչև 60 տարեկան):

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀԱՅՏՆԵԼԸ

Հեշտ չի լինի երեխաներին հայտնելը:
Ձեր բացատրությունը մեծ մասամբ կախված կլինի երեխայի տարիքից:

•    Միշտ աշխատեք հնարավորինս անկեղծ լինել
•    Անհրաժեշտ կլինի նրանց բացատրել կրկին ու կրկին
•    Խրախուսեք երեխաներին հարցեր տալու և իրենց զգացումներն արտահայտելու համար
•    Փորձեք ուղիներ գտնել նրանց մասնակից դարձնելու Ձեր դժվարությունների հաղթահարմանը:

 

 

ԲՈՒԺՈՒՄ

Ներկայումս Ալցհեյմերի հիվանդությունը և դեմենցիայի մյուս հիմնական տեսակներն անբուժելի են: Դեմենցիայի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարվում են ամբողջ աշխարհում:



ԴԵՂԵՐ ԱԼՑՀԵՅՄԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ներկայումս կան դեղեր, որոնք կիրառվում են Ալցհեյմերի հիվանդության որոշ ախտանիշների դեպքում: Այս դեղերը կարող են մեղմացնել ախտանիշները կարճ ժամանակով, սովորաբար՝ մոտ մեկ տարով: Սա բուժում չէ:

Այս դեղերը հիմնականում տրվում են Ալցհեյմերի հիվանդության վաղ և միջին փուլերում: Սակայն դրանք ոչ բոլորին են օգնում:

Որոշ մարդկանց մոտ նկատվում են կողմնակի ազդեցություններ, որոնցից են, օրինակ, լուծը, թուլությունը, անքնությունը, հոգնածությունը և ախորժակի կորուստը:

Ոչ բոլորն են ունենում միատեսակ կողմնակի երևույթներ, կամ դրանք առաջանում են բուժման ոչ միևնույն փուլում:

Դեռևս պարզ չէ, թե այս դեղերն արդյոք օգտակա՞ր են դեմենցիայի այլ տեսակների բուժման համար:

Ուսումնասիրությունները շարունակվում են:

 



ԻՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԴԵՂԵՐԸ



Խորհրդի համար կարող եք դիմել`

Ալցհեյմերի Հիվանդության Հայկական Ասոցիացիա
հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Երևան 375025, Կորյունի 2, հեռ.՝ 58-24-12:



ԴԵՂԵՐ ԱՆՈԹԱՅԻՆ ԴԵՄԵՆՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ



Անոթային դեմենցիա կարող է առաջանալ ուղեղի արյան շրջանառության խանգարման հետևանքով:

Դուք պետք է նվազեցնեք հետագայում հնարավոր կաթվածների հավանականությունը՝ արյան ճնշումն իջեցնող դեղերի կիրառմամբ:


ԼՐԱՑՈՒՑԻՉ ԹԵՐԱՊԻԱ

Կան բազմաթիվ լրացուցիչ թերապևտիկ մեթոդներ, որոնց թվում՝ նաև մերսումը և արոմաթերապիան:

Վերջիններս չեն վերացնում դեմենցիան, բայց կարող են լավացնել Ձեր վիճակը:
Լրացուցիչ բուժում ստանալու համար դիմեք մասնագետ բժշկի:

 


ՕԳՆՈՒԹՅՈՒՆ


Դուք չպետք է մենակ մնաք Ձեր հիվանդության հետ:
Գործնական օգնություն և բարոյական աջակցություն կարելի է ստանալ
ցանկացած մարդուց:


ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ


Սոցիալական ծառայությունները կպարզեն, թե ինչի կարիք Դուք ունեք, որից հետո նրանք Ձեզ կառաջարկեն իրենց ծառայությունները:


ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԺՇԿԻՑ


Բժիշկը կօգնի Ձեզ խորհել Ձեր պրոբլեմների և որոշումների մասին: Նա կարող է նաև օգնել Ձեզ՝ կապի մեջ մտնելու այլ մասնագետների հետ.
Սոցիալական ծառայությունը օգնություն կցուցաբերի Ձեր բնակության վայրում
•    Օգնություն Ձեր տանը,
•    Սարքավորումներ,  որոնք կթեթևացնեն Ձեր կյանքը,
•    Որոշակի սննդամթերքի առաքում,
•    Օգնել տեղավորվել ծերանոցում:



ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԿՈՆՍՈՒԼՏԱՆՏԻ ԿՈՂՄԻՑ


Որոշ մարդկանց շատ է օգնում կոնսուլտանտի հետ խորհրդակցելը: Կոնսուլտանտն այն մարդն է, որը հատկապես լսելու մեծ ունակություն ունի: Շատ կարևոր է գտնել ճիշտ կոնսուլտանտի: Դուք պետք է Ձեզ հարմարավետ զգաք՝ զրուցելով նրա հետ:

•    Զրույցը դեմենցիայով հիվանդ այլ մարդկանց հետ թույլ է տալիս կիսվել և օգնել միմյանց:
•    Զրույցը որևէ մեկի հետ, ով ինձ հասկանում է, համոզում է ինձ, որ ես մենակ չեմ:

 


ԱՇԽԱՏԱՆՔ


Եթե Դուք աշխատում եք, կարող եք պրոբլեմներ ունենալ դեմենցիայի հետևանքով: Երբ Ձեզ պատրաստ կզգաք, խոսեք Ձեր ղեկավարի հետ Ձեր վիճակի մասին: ճիշտ կլինի, եթե գործընկերներն իրազեկ լինեն այդ մասին հենց սկզբից:


ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ
Հենց սկզբից խորհուրդ հարցրեք և աջակցություն խնդրեք:
Այն կարող է իրագործվել Ձեր աշխատավայրի արհմիության կոմիտեի կամ ԱՀՀԱ-ի կողմից:
Այդ մարդիկ կարող են օգնել Ձեզ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու հարցում:
Նրանք կարող են նաև Ձեր ղեկավարին միջնորդել որևէ օժանդակության համար:

Ձեր ղեկավարը պետք է գտնի Ձեր ծանրաբեռնվածությունը թեթևացնելու ուղիներ: Օրինակ, կարող է կրճատել Ձեր աշխատաժամերը կամ էլ փոխել Ձեր աշխատանքի բնույթը: Հնարավոր է նաև ֆինանսական աջակցություն ղեկավարի կողմից:
Ձեզ կարող է օգնել նաև սոցապ ծառայությունը:

 

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼԸ
Դուք կարող եք որոշել՝ թողնել աշխատանքը: Մի մտածեք, որ Դուք արդեն անկարող եք դարձել: Դեռևս շատ ուրիշ բաներ կան, որ Դուք կարող եք անել: Նախքան աշխատանքից հեռանալը՝ հետաքրքրվեք, թե սոցիալական ապահովության ինչ նպաստներ Դուք կարող եք ստանալ:

 


ԵԹԵ ԿԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ

Եթե կարծում եք, որ Ձեր ղեկավարն անարդար է գտնվել Ձեր հանդեպ,
կարող եք խորհուրդ հարցնել ԱՀՀԱ-ից կամ տեղային սոցապ ծառայություններից:

Ձեր ղեկավարը կարող է տեղյակ չլինել դեմենցիայի մասին:

Առաջարկեք նրան խորհրդի կամ տեղեկությունների համար կապվել ԱՀՀԱ-ի հետ:

 

 

ԱՌՕՐՅԱ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ


•    ՏԵՏՐ ՊԱՀԵՔ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Գրառում արեք այն կարևոր բաների մասին, որոնք ուզում եք հիշել: Սրանք կարող են ներառել հանդիպումներ, մարդկանց անուններ, անելիքներ, ծրագրեր, որևէ մտադրություն կամ միտք:


•    ՓԱԿՑՐԵՔ ՇԱԲԱԹՎԱ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՊԱՏԻՆ
Եվ որևէ իր ամրացրեք նրան, որ հիշեք:


•    ԱՅՆՊԻՍԻ ԿԱՐԵՎՈՐ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ, ԻՆՉՊԻՍԻՔ ԵՆ ՓՈՂԸ, ԲԱՆԱԼԻՆԵՐԸ ԵՎ ԱԿՆՈՑԸ, ՄԻՇՏ ԴՐԵՔ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՏԵՂՈՒՄ


•   
ՄԻՇՏ ՈՒՆԵՑԵՔ ՕՐՎԱ ԹԵՐԹԸ

Շաբաթվա օրն ու ամսաթիվը միշտ առաջին էջի վրա են:
Կամ ժամացույց գնեք, որի վրա նշված են օրն ու ամիսը:

•    ՕՐՎԱ ՌԵԺԻՄ ԿԱԶՄԵՔ

Եթե գործողությունները նույն հերթականությամբ եք կատարում, հեշտ կլինի հիշել կատարելիք գործողությունը:


    ՆՇՈՒՄՆԵՐ ԱՐԵՔ ՊԱՀԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՄ ԴԱՐԱԿՆԵՐԻ ՎՐԱ
Որպեսզի հիշեք, թե այս կամ այն իրը որտեղ է:


•    ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵԶ ՕԳՏԱԿԱՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՍԱՐՆԵՐԸ ՀԵՌԱԽՈՍԻ ԿՈՂՔԻՆ

Որտեղ դրանք հեշտությամբ կարող եք տեսնել:


•    ՀԻՇԵՑՆՈՂ ՆՇՈՒՄՆԵՐ ԱՐԵՔ
Օրինակ՝ գիշերները դուռը փակելու կամ աղբը որոշակի օր թափելու համար: Նշումներ արեք մուտքի դռան վրա՝ բանալիները Ձեզ հետ վերցնելու համար:


•    ՄԻ ԽՈՒՍԱՓԵՔ ՀԱՐՑԵՐ ՏԱԼՈՒՑ
Երբ ինչ-որ բան չեք հասկացել կամ մոռացել եք ասվածի մասին:


•    ԵԹԵ ԴՈՒՔ Ի ՎԻՃԱԿԻ ՉԵՔ ԳՏՆԵԼ ՃԻՇՏ ԲԱՌԸ
Անդրադարձեք դրան մի քիչ ուշ:

•    ԹՈՂ ՉԹՎԱ ՁԵԶ, ԹԵ ԲՈԼՈՐ ԳՈՐԾԵՐԸ ՊԵՏՔ է ԿԱՏԱՐԵԼ ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ
Ինքներդ Ձեզ ժամանակ տվեք:


Դիզայներները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դեմենցիայով հիվանդ մարդկանց պահանջների նկատմամբ: Ձեր բժիշկը կարող է Ձեզ խորհուրդ տալ՝ ինչպես կահավորել Ձեր սենյակը:


ՄԵՔԵՆԱ ՎԱՐԵԼԸ

«Կարո՞ղ եմ ես դեռևս մեքենա վարել»:
Դեմենցիայի ախտորոշումն ինքնին դեռևս պատճառ չէ վարելը դադարեցնելու համար: Վերջիվերջո, իհարկե, Դուք պետք է դադարեցնեք վարելը, բայց շատերը դեռ որոշ ժամանակ շարունակում են անվտանգ մեքենա վարել անգամ ախտորոշումից հետո: Կանոնավոր կոնսուլտացիաները կարող են օգնել Ձեզ որոշելու, թե դեռևս որքան ժամանակ Դուք ի վիճակի կլինեք մեքենա վարել:

ՈՒ՛Մ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ

Օրենքով Դուք պետք է տեղեկացնեք համապատասխան ծառայությանը (պետավտոտեսչության արտոնագրման ծառայություն), որ Դուք դեմենցիա ունեք: Այդ ծառայությունը որոշում կկայացնի մեքենա վարելու Ձեր ունակության մասին:

ԵՐԹԵՎԵԿԵԼՈՒ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ

Շատերի համար մեքենա վարելը կյանքի կարևորագույն մասն է կազմում, որից հրաժարվելը կընկալվի որպես անկախության կորուստ: Դուք պետք է հոգեպես պատրաստվեք առանց մեքենայի երթևեկելուն: Այդպիսով կհեշտանա մեքենա վարելը թողնելու մասին որոշում կայացնելը: Հարմարվեք տաքսու ծառայությունից կամ քաղաքային տրանսպորտից օգտվելու մտքին:
Եվ ինչպես մեկն ասաց.
«Մեծապես կշահես, որ քայլես: Ինձ հենց դա է պահում:»

ԱՅԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՅՏՆԵԼԸ

Հնարավոր է՝ Ձեզ համար անհաճո լինի ուրիշներին Ձեր հիվանդության մասին հայտնելը:
•    Դուք, միգուցե, չեք ցանկանում նրանց վհատեցնել:
•    Դուք, երևի, չգիտեք, թե ինչ ասեք:
•    Դուք, թերևս, մտածում եք, թե նրանք չեն հասկանա Ձեզ:
Ինչևէ, ուրիշները կարող են օգնության կարևոր աղբյուր լինել Ձեզ համար: Ձեր բժիշկը, կոնսուլտանտը կամ ԱՀՀԱ-ի ներկայացուցիչը կարող են օգնել Ձեզ՝ կողմնորոշվելու, թե ինչ պետք է ասել Ձեր մտերիմներին:

 

 

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԱՊԱԳԱՅԻ  ՆԿԱՏՄԱՄԲ

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մի շարք խորհուրդներ հնարավորություն կտան Ձեզ ընտրելու, թե ապագայում ինչ բուժում կամ խնամք կուզենայիք ստանալ, երբ Դուք ի վիճակի չեք լինի հաղորդակցվել:


ԱՊԱԳԱՅԻ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ՝
•    տալ Ձեր համաձայնությունը բուժման հատուկ ձևերի համար
•    մերժել բուժման որոշակի ձևերի կիրառումը
•    Նշել այն անձի անունը, որին արտոնում եք որոշումներ կայացնել
Ձեր խնամքի և բուժման համար:
ԱՊԱԳԱՅԻ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ՝
•    բժշկին դրդել որևէ անօրինական քայլի, օրինակ, Դուք չեք կարող պահանջել բժշկից, որ Ձեզ օգնի մահանալ,
•    հրաժարվել հիմնական խնամքից՝  ներառյալ սնունդը, խմիչքը և ցավազրկումը:

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ  ԱՊԱԳԱ  ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ

Դուք կարող եք Ձեր առաջարկները գրանցել իրավաբանի միջոցով: Կապի մեջ մտեք ԱՀՀԱ-ի հետ՝ լրացուցիչ տեղեկատվության համար:

Ձեր առաջարկները կազմելիս՝ մասնակից դարձրեք Ձեր բժշկին: Նա կօգնի Ձեզ իրագործել Ձեր կազմած ապագայի պլանները:
Այդ առաջարկները միշտ պետք է թարմացվեն դրանց արդիականությունը պահպանելու համար: Խորհրդակցեք Ձեր մտերիմ ընկերների կամ բարեկամների հետ Ձեր ապագա հանձնարարականների մասին:
Նրանց այդ գործում ընդգրկելով Դուք կօգնեք նրանց հասկանալու Ձեր ցանկությունները:
ԱՀՀԱ-ն պատրաստ է ընդունել Ձեր տեսակետներն այդ առնչությամբ:

ՁԵՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԲԱՇԽՈՒՄԸ

Նախօրոք կարգավորեք Ձեր ֆինանսական գործերը, որպեսզի դրանք Ձեր ցանկացած հունով ընթանան: Համոզվեք այն բանում, որ կարևոր բոլոր փաստաթղթերը կարգին վիճակում են: Սրանց մեջ կարող են ներառվել բանկային և շինարարական ծառայությունների, բնակվարձի, ապահովագրության, կտակի, հարկերի, թոշակի ու նպաստի թղթերը: Կազմեք ճիշտ ծրագրեր կարևոր ծախսերի մասին: Որոշեք, թե Ձեր ցանկություններից տեդյակ և Ձեզ համար վստահելի մարդկանցից ում հետ կարող եք քննարկել Ձեր անելիքները:
ԵՐԿԱՐԱՑՐԵՔ ՁԵՐ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Ձեր փաստաբանը պետք է լինի այն մարդը, ում Դուք վստահում եք Ձեր սեփական գործերի տնօրինումը:

Փաստաբանին պետք է ընտրել նախապես, քանի դեռ Դուք ի վիճակի եք որոշում կայացնել:

Նա այն ժամանակ միայն կսկսի գործել, երբ Դուք ինքներդ  այլևս չեք կարողանա տնօրինել Ձեր գործերը:

ԿՏԱԿ

Յուրաքանչյուր ոք պետք է կազմի իր կտակը:


Կտակը փաստաթուղթ է, որով ամրագրվում է դրամի և կարողությունների բաշխումը Ձեր մտերիմներին Ձեր մահից հետո:
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Անպայման կազմեք փաստաթղթեր, որոնք հաստատում են Ձեր իրավունքը Ձեր տան, ունեցվածքի և խնայողությունների նկատմամբ:

ԽՈՐՀՈՒՐԴ

Բոլոր իրավական փաստաթղթերը կազմելուց հետո պետք է դիմել պետնոտարին:
Նրա միջոցով հաստատված թղթերն օրենքի ուժ ունեն:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ  ԱՌՈՂՋ  ԶԳԱԼՈՒ  ՀԱՄԱՐ

ԻՆՉՊԵՍ ՊԱՀՊԱՆԵԼ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
Միշտ դիմեք բժշկին, երբ Դուք Ձեզ վատ եք զգում:
Դեմենցիա ունենալը դեռ չի նշանակում, որ Դուք պետք է Ձեզ հիվանդ զգաք:
Անհանգստություն զգալով կամ ընկճված լինելով, Դուք կկորցնեք դեմենցիայի դեմ պայքարելու ունակությունը:

ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
•    Փորձեք օգտագործել բազմազան, չափավոր սնունդ,
•    շատ հեղուկ օգտագործեք,
•    ֆիզիկական վարժություններ կատարեք՝ առանց ծանրաբեռնելու Ձեր օրգանիզմը,
•    ցանկության դեպքում օգտագործեք ոգելից խմիչք, բայց մի մոռացեք, որ չափից ավելի ալկոհոլը կարող է Ձեզ տհաճություն պատճառել:

 

 

ԲՈՒԺՈՒՄ

 


•    Եթե Դուք հաբեր եք օգտագործում, անպայման հարցրեք Ձեր բժշկին, թե արդյո՞ք դրանք անհրաժեշտ են Ձեզ: Որոշ դեղեր ունեն կողմնակի ազդեցություններ: Սրանք կարող են գումարվել  այն ախտանիշներին, որոնք Դուք արդեն ունեք:

•    Հաբեր օգտագործելիս համոզվեք, որ Դուք դրանք ընդունում եք ճիշտ ժամանակին և ճիշտ չափաբաժնով: Անհրաժեշտության դեպքում խորհրդակցեք Ձեր բժշկի կամ դեղագործի հետ:

•  
  Միջոցներ կան, որոնք կօգնեն Ձեզ հիշելու, թե երբ պետք է ընդունեք Ձեր հաբերը: Օրինակ՝ միջնորմներ ունեցող արկղիկի օգտագործումը, որի յուրաքանչյուր մասում եղած դեղահաբը նախատեսվում է շաբաթվա կոնկրետ օրվա համար:
ԴԵՊՐԵՍԻԱ
Դեպրեսիայի ախտանիշները խիստ բնորոշ են դեմենցիայով հիվանդ մարդկանց համար: Իմանալով Ձեր ախտորոշման մասին, Ձեր մեջ կարող է առաջանալ տխրության, բարկության կամ վախի զգացում:
Դեպրեսիան հաճախ ենթակա է բուժման: Փորձեք զրուցել Ձեր բժշկի հետ Ձեր զգացումների մասին: Բժիշկը կարող է հակադեպրեսանտների կուրս նշանակել կամ էլ առաջարկել Ձեզ՝ դիմել որևէ որակյալ մասնագետի:
Ընկերների և ընտանիքի աջակցությունը ևս կարող է Ձեզ համար օգտակար լինել: Որևէ գործի մեջ ընդգրկվելը կամ նոր հետւսքրքություններ ձեռք բերելը նույնպես կարող են բարերար ազդեցություն ունենալ Ձեր ինքնազգացողության վրա:
ԶՆՆՈՒՄՆԵՐ
•    Պարբերաբար ստուգեք Ձեր տեսողությունն ու լսողությունը
•    Պարբերաբար ստուգեք Ձեր ատամների վիճակը
•    Պարբերաբար տեսակցեք Ձեր բժշկին: Ձեր ընղհանուր առողջական վիճակը գննելուց բացի, բժիշկը կարող է օգտակար լինել Ձեզ՝ խորհրդի կամ աջակցության համար:
Հավանաբար Դուք արդեն շփում ունեցել եք տարբեք բժիշկների հետ: Բժիշկը կամ սոցիալական  ոլորտի աշխատողը որոշակիորեն կարող են Ձեզ օգնել՝ դեմենցիայի առկայությամբ նորմալ կենսակերպ վարելու հարցում:
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԲԺՇԿԻՆ
Երբ  Դուք հանդիպում եք բժիշկների հետ, ցանկալի է, որ.
•    նախապես գրի առնեք այն հարցերը, որոնք պատրաստվում եք քննարկել նրանց հետ: Դժվար կլինի հիշել այն ամենը, ինչի մասին պատրաստվում եք զրուցել նրանց հետ,

•    գրի առեք ցանկացած կարևոր միտք, որն արծարծվել է զրույցի ժամանակ:
Կամ էլ դիմեք բժշկին-բուժքրոջը՝  Ձեզ համար կարևոր խորհուրդները գրի առնելու համար,
•    եթե որևէ բառ կամ արտահայտություն հասկանալի  չի լինի Ձեզ, խնդրեք նրանց, որ Ձեզ բացատրեն,
•    հանդիպումներին որևէ մեկին տարեք Ձեզ հետ և նախապես նրան բացատրեք իր անելիքը:

 


Հիշեք, դա Ձե՛ր հիվանդությունն է:


Դուք լրիվ իրավունք ուսեք պահանջելու, ոք Ձեր հարցերին լիարժեք պատասխաններ տրվեն, այնպես, որ դրանք Ձեզ հասկանալի լինեն:
Բժիշկները միակարծիք չեն այն հարցում, թե արդյոք դեմենցիայով հիվանդներին պե՞տք է հայտնել իրենց հիվանդության մասին և ինչպե՞ս: Դուք պետք է համառ լինեք:
Դուք իրավասու եք փոխել Ձեզ բուժող բժշկին, եթե նա Ձեզ դուր չի գալիս:
ԱՀՀԱ-ն կարող է Ձեզ խորհուրդ տալ՝  ինչպես  դա անել:



ԴԵՄԵՆՑԻԱՅԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏՈԿՈՍԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՖՐՈՆՏՈ-ՏԵՄՊՈՐԱԼ ԴԵՄԵՆՑԻԱ ԵՎ ՊԻԿԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ 5 %
ԴԵՄԵՆՑԻԱ ԼԵՎԻԻ ՄԱՐՄՆԻԿՆԵՐՈՎ 15 %
ԴԵՄԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐ 15 %
ԱՆՈԹԱՅԻՆ ԴԵՄԵՆՑԻԱ  20 %
ԱԼՑՀԵՅՄԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ 55 %