Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում տեղի ունեցավ «Զեյն Օբաջի» ընկերության ներկայացրած արտադրանքի ինֆորմացիոն շնորհանդեսը: «Զեյն Օբաջի» (ZO) ընկերությունը` բժիշկ Օբաջիի ղեկավարությամբ, տարիներ շարունակ մշակել և ընդլայնել է թերապևտիկ օգտագործման մեթոդների  ցանկը ` ուղղված մաշկի դերմատոլոգիական խնդիրների կորեկցիային, ինչպես նաև շարք` ամենօրյա կիրառման համար, որի համակարգային օգտագործման պարագայում դեղամիջոցը նպաստում է մաշկի վերականգմանը և առողջ տեսքի պահպանմանը:

Դեռևս 35 տարի առաջ բժիշկ Զ. Օբաջին դարձել է առողջ մաշկի մասին պատկերացումների մեջ ժամանակակից մոտեցման և գաղափարների ստեղծողը: Նրա ինովացիոն հայտնագործությունները մեծ ավանդ ունեն թե՛ կլինիկական մաշկաբանության, թե՛ էսթետիկ բժշկության , և թե՛ պարզապես առողջ մաշկի պահպանման ոլորտներում:

Միջոցառման ընթացքում զեկույցով հանդես եկավ «Զեյն Օբաջի» (Zein Obagi)  ընկերության ներկայացուցիչ Օկսանա Լոզովիկը: Հյուրերին ներկայացված սլայդերում գերակշիռ էր տեղեկատվությունը հատկապես չափազանց յուղոտ մաշկի դեմ պայքարի, հակատարիքային կոսմետոլոգիայի, մաշկի ճիշտ խնամքի, մաշկի բուժման նորագույն տեխնոլոգիաների մասին:

 - Գիտե՞ք, կանայք տարբեր են: Հաճախորդներից մեկը` այցելելով կոսմետոլոգին կամ մաշկաբանին, ակնկալում է ստանալ մի միջոց, կրեմ,  որը միայն առավոտյան օգտագործելով, կարող է 24 ժամ մոռանալ մաշկի խնամքի մասին և զբաղվել իր առօրյա գործերով, իսկ մեկ ուրիշը սիրում է ժամանակ տրամադրել մաշկի խնամքին, օրական մի քանի անգամ հետևողականորեն օգտագործել բժշկի նշանակած միջոցները: «Zein Obagi»  ընկերության առավելությունն էլ հենց այն է, որ կարողանում է բավարարել թե՛ մեկը, թե՛ մյուսը,- ասում է Օկսանա Լոզովիկը:

«Zein Obagi » ընկերության և հայաստանյան կենտրոնների համագործակցության շրջանակը մեծ չէ: Սակայն արտադրանքի հայաստանյան շնորհանդեսը նպատակ ունի ընդլայնել այն` հայ կոսմետոլոգներին և մաշկաբաններին ծանոթացնելով դեղամիջոցներին և խնամքի միջոցներին:

«Սիթի Սպա» էսթետիկ բժշկության կենտրոնը դեռևս եզակին է, որ համագործակցում է «Zein Obagi» ընկերության հետ:

 - Արտադրանքով աշխատում ենք արդեն մոտ մեկ տարի: Այն հետաքրքրեց ինձ, քանի որ Զեյն Օբաջին Ամերիկայի ամենահեղինակավոր դերմատոլոգներից մեկն է, իսկ արտադրանքը վաղուց քաջ ծանոթ է ողջ աշխարհին: Վերջին երկու տարիներին ընկերությունը փոխեց ուղղությունը և այժմ ինովացիոն արտադրանքի շնորհիվ կարելի է հարթել մաշկի գրեթե բոլոր խնդիրները` հարթեցնել կնճիռները, վերացնել մաշկային բծերը և այլն: Այցելուն կարող է վստահ լինել, որ իզուր չի վճարում.- ասում է «Սիթի Սպա» էսթետիկ բժշկության կենտրոնի տնօրեն Անահիտ Արզումանյանը:

 

Նյութը` Ամալյա Գրիգորյանի

Աղբյուրը՝ doctors.am