D վիտամինը մեր օրգանիզմին անհրաժեշտ նյութերից է, քանի որ այն ազդում է օրգանիզմի բազում գործընթացների վրա: Ամենից հաճախ այն խորհուրդ են տալիս խմել երեխաներին, հատկապես՝ ձմռանը, սակայն իրականում այս վիտամինի դեֆիցիտը տարածված է նաեւ մեծահասակների մոտ: Սակայն սա չի նշանակում, թե պետք է անհապաղ սկսել վիտամին D խմել:

Վիտամին D-ի պակասը վատ է անդրադառնում օրգանիզիմի վրա, ախտանշաններից են գերհոգնածությունը, ընդհանուր թուլությունը, ոսկրերում ցավը, հաճախակի հիվանդացությունը եւ այլն: Սակայն իրական պատկերը ցույց է տալիս միայն լաբորատոր քննությունը (հետազոտվող կենսանմուշը՝ երակային արյուն):

Վիտամին D-ի ավելցուկը նույնպես հղի է վտանգներով. այն կարող է առաջացնել սուր ինտոքսիկացիա: 

Ախտանիշներն են՝

  • ախորժակի անկում
  • ծարավ
  • մաշկի չորություն
  • քնկոտություն
  • բարձր ճնշում
  • առիթմիա
  • հաճախամիզություն
  • բարձր գրգռվածություն
  • մկանային ցավ
  • լյարդի եւ մարսողական համակարգի հետ խնդիրներ եւ այլն

Վիտամին D-ի նորման համարվում է 10000 ՄՄ-ը եւ նույնիսկ 20000 ՄՄ-ը՝ գերդեֆիցիտի պայմաններում:

Կարեւոր է հիշել, որ վիտամին D-ի չափաբաժինը պետք է նշանակվի միայն բժիշկի կողմից՝ համապատասխան քննության արդյունքների հիման վրա:

Ինչպե՞ս հասկանալ՝ ունեք վիտամին D-ի դեֆիցիտ, թե ոչ.

  • 12 նգ/մլ-ից ցածր - արտահայտված դեֆիցիտ
  • 12-30 նգ/մլ - դեֆիցիտ
  • 30-50 նգ/մլ - անբավարարություն
  • 50-80 նգ/մլ - օպտիմալ մակարդակ
  • 100 նգ/մլ-ից ավելի՝ տոքսիկ ազդեցություն

Պրոֆիլակտիկ նպատակներով մեծահասակների համար վիտամին D-ի օրական չափաբաժինը կազմում է 5000 МЕ, մինչեւ 6 ամսական երեխաներինը՝ 800 МЕ-ից ոչ ավել, 6 ամսականից մինչեւ 1 տարեկան երեխաներինը՝ 800-1000 МЕ, 1-ից 4 տարեկաններինը՝ 2000 МЕ:

Այս չափաբաժինը գերազանցել՝ առանց արյան քննություն հանձնելու եւ բժիշկի ցուցման, վտանգավոր է, քանի որ կարող է տեղի ունենալ գերդոզավորում, իսկ գերդոզավորումը կարող է հյուսվածքներում կալցիումի ավելցուկի պատճառ դառնալ, ինչն էլ ժամանակի ընթացքում կնպաստի աթերոսկլերոզի, քարերի կուտակման, գլխացավերի առաջացման, տոքսիկ հեպատիտի եւ այլն:


Աղբյուրը՝ AIF Health