Դիմադրություն (Widerstand) - Արտամղված անգիտակցական ցանկությունները և մտքերը գիտակցություն չթողնելու ձգտում։ Հոգեվերլուծական սեանսների ժամանակ արտահայտվում է հոգեվերլուծողին դիմադրելով (բժշկին քննադատելը, տեղափոխումը, գլխում ծագած մտքերը հայտնելուց հրաժարումն այն հիմնավորմամբ, որ «բացարձակ անիմաստ» են, կամ կարևոր չեն և այլն), ինչը մնում է չգիտակցված հիվանդի համար։