Անցք ողնաշարավորների աչքի ծիածանաթաղանթի մեջ, որի միջոցով լույսի ճառագայթը ընկնում է ցանցենու վրա։ Բ. տրամագիծը փոփոխվում է ռեֆլեքսորեն (բիբային ռեակցիա) և կախված է լուսավորվածության աստիճանից (մարդու մոտ 2- 8մմ է): Աղոտ լուսավորվածությունից պայծառին անցնելիս Բ. նեղանում է մոտ 5 վրկ. հետո, իսկ պայծառից աղոտին անցնելիս՝ լայնանում է 5 րոպե հետո։ Ջկների և պոչավոր երկկենցաղների բիբային ռեակցիան թույլ է արտահայտված կամ ընդհանրապես բացակայում է։ Կ են դանին երի մոտ բիբի ձևը, չափերը և դիրքը կարևոր կար դա բանա կան հատկանիշներ են։ Մարդու բիբային ռեակցիան կարևոր ախտորոշիչ նշանակություն ունի բժշկության մեջ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին