Անհաղթահարելի, կպչուն վախ ինչ-որ առարկայի կամ երևույթի հանդեպ։
Ֆրոյդն առանձնացնում է ֆոբիաների երկու խումբ. 1. «առօրյա վախեր» (մահվան վախեր, վարակի և այլն), 2. հատուկ ֆոբիաներ (բաց տարածությունների, որոշակի կենդանիներից և այլնից վախ)։ Ֆոբիայի պատճառը, ինչպես և ցանկացած այլ ախտանիշին, հոգեկան ձգտումների անգիտակցական կոնֆլիկտն է։