Ամռանը շատերն են ընտանիքներով մեկնում հանգստի: Որոշները նախընտրում են օդային ճանապարհը, մյուսները՝ գնացք կամ ավտոմեքենա: Վերջինների դեպքում ճանապարհորդությունը երկար է  տեւում, ուստի անհրաժեշտ է լինում նաեւ պատրաստի սնունդ վերցնել քաղցը հագեցնելու համար: Սակայն ճանապարհին խորհուրդ չի տրվում սնվել այնպես, ինչպես առօրյայում եք սնվում, քանի որ կարող է առաջանալ սրտխառնոց, խանգարվել մարսողությունը՝ իր հետ բերելով անցանկալի  հետեւանքներ:

Եվ այսպես, սննդի ո՞ր տեսակներից է պետք խուսափել գնացքով կամ ավտոմեքենայով ճանապարհորդելիս:

Առաջին հերթին, պետք է խուսափել գազեր եւ լուծ առաջացնող մթերքից: Դրանք միրգն ու բանաջարեղենն են, հատկապես՝ խաղողը, հատապտուղները, կաղամբը, լոբազգիները: 

Եթե առօրյայում դուք ունեք փորլուծություն, ապա ճանապարհ գնալուց առաջ եւ ընթացքում օգտագործեք բրինձ, մակարոն, հավի կրծքամիս, հաց, պանիր, երշիկ: Սա ամենաառողջ սննդակարգը չէ, սակայն ժամանակավոր լուծում է: 

Եթե առօրյայում դուք ունեք փորկապություն, ապա ճանապարհ գնալիս այդ խնդիրը սովորաբար սրվում է, այդ պատճառով կարեւոր է շատ հեղուկ խմելը: Նախընտրելի է ջուր, ոչ թե հյութեր:

Եթե ճանապարհին մարսողությունը խանգարվել է, ապա մի կողմից պետք է շատ ջուր խմել՝ ջրազրկումից խուսափելու համար, իսկ մյուս կողմից ցանկություն կա կրճատել զուգարան գնալու հաճախականությունը: Այդ դեպքում անհրաժեշտ է չոր սնունդ ընդունել՝ չորացրած հացիկներ, չիպսեր, բրինձ եւ այլն: