Եթե ուզում եք սրունքները նիհարեն, հաճախակի ֆուտբոլ խաղացեք՝ նախապես հաստ և ձիգ զուգագուլպաներ հագնելով:       
       
 Չափազանց լայնածավալ և կախ ընկած նստատեղի դեմ պայքարելու    համար.      
 
       
Ոտքերը դրեք ուսերի լայնությամբ,ոտնաթաթերն ուղղեք դեպի դուրս:   
Դանդաղ և ոչ խոր կքանստեք՝ ծնկները ծալելով դեպի կողքերը: Վարժությունը կատարեք ամեն օր երեք րոպե տևողությամբ: Կարևոր է հիշել, որ նստատեղը "կատարելագործելու" ընթացքում սննդակարգից պետք է հանել սպիտակուցները:
Մեծ մասամբ միրգ և բանջարեղեն օգտագործեք, այդ դեպքում հետնամասը կսկսի դանդաղորեն "հալվել":   
       
Ամեն անգամ, երբ դուք նստած զբաղվում եք որևէ բանով՝ հեռուստացույց եք դիտում, կարդում եք կամ գրում, փորձեք նստել թուրքական ձևով՝ ոտքերը տակը դրած և թեթևակի ճոճվեք:   
       
Իրանի շրջանում կախ ընկած ծալքերի և ավելորդ փորիկի դեմ պայքարելու համար.       
       
Նստեք ոտնաթաթերի վրա: Ձեռքերն առաջ պարզեք և դրանցով հենվեք ինչ-որ բանի՝ նստատեղը չկտրելով ոտնաթաթերից: «Մեկ» հաշվի դեպքում կորացրեք մեջքը՝ ձախ ծունկը կպցնելով գլխին: «Երկու» հաշվի դեպքում ուժեղ թափով ձախ ոտքը հրեք դեպի հետ և վեր: «Երեք» հաշվին վերադարձեր ելման դիրք: Նույնը կատարեք աջ ոտքով:   
Վարժությունը կրկնեք 8-12 անգամ՝ յուրաքանչյուր ոտքով:       
       
Կարելի է ամեն օր ուղղակի զբաղվել վազքով կամ աերոբիկայով՝ վարժությունները կատարելու ժամանակ իրանը փաթաթելով պոլիէթիլենային թաղանթով:       
       
Չափազանց մեծ կրծքերի դեմ պայքարելու համար.       
       
Այս դեպքում շատ օգտակար է լողով զբաղվելը: Ի դեպ, ցանկալի է լողալ ջրի տակ, որպեսզի շարժումները կատարելիս ավելի մեծ ջանքեր պահանջվեն:   
Աակայն խուսափեք ուժային վարժություններից, որոնք ավելի են զարգացնում կրծքավանդակի մկանները, իսկ դրանից կրծքի շրջագիծը միայն կարող է ավելի մեծանալ:       
Սովորական կրծկալների փոխարեն ձգող հատկությամբ օտված սպորտային կրծկալ կրեք:   
   
Չափազանց կլոր այտերի և կրկնակզակի դեմ պայքարելու համար.       
       
Ամեն օր 8-10 րոպե բարձրաձայն և շատ հստակորեն արտաբերեր կոշտ «Ի» ե «Ու» հնչյունները:   
Դեմքի վարժություններ կատարելու արդյունքում կլորավուն դեմքն ավելի կկլորանա: Ուստի խորհուրդ է տրվում ուղղակի դիմել դեկորատիվ կոսմետիկ միջոցների օգնությանը:


Աղբյուրը` dotors.am