«Վարդանանց» ՆԲԿ-ն աշխատանքի է հրավիրում բանիմաց, աշխարհի ժամանակակից լավագույն փորձի վրա հիմնված ուղեցուցային մոտեցումներին ծանոթ մասնագետների` նյարդաբանի թափուր հաստիքը համալրելու համար:

  •  Պարտականությունները`

☑ Այցելուների ընդունելություն՝ անհրաժեշտ ախտորոշիչ և բուժական միջոցառումների իրականացում 
☑ Բժշկական փաստաթղթերի և ուղեգրերի պատշաճ ձևակերպում
☑ Էլեկտրոնային ներքին համակարգում հաշվետվության մուտքագրում 
☑ Տնային այցերի իրականացում։

  •  Պահանջվող կրթությունը, փորձը, գիտելիքները և հմտությունները`

☑ Բարձրագույն բժշկական և հետբուհական կրթություն, 
☑ Վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտական կատարելագործման առկայություն (եթե մասնագիտացումը ստանալուց անցել է ավելի քան հինգ տարի), 
☑ Մասնագիտական աշխատանքի նվազագույնը մեկ տարվա փորձ, 
☑ Բժշկական էթիկայի նորմերի իմացություն, 
☑ Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
☑ Համակարգչային MS Office ծրագրի իմացություն,
☑ Թիմային աշխատանքի ունակություն:

  •  Դիմելու ընթացակարգը`

Ուղարկեք Ձեր ինքնակենսագրությունը` [email protected] էլեկտրոնային հասցեով` «թեմա» (subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը՝ «Նյարդաբան»: