Ըստ վիճակագրության՝ ամեն երրորդ երեխան եւ երկրորդ դեռահասը կրծում է եղունգները:

Այս երեւույթի բացատրության մի քանի վարկածներ կան. համարվում է, որ եղունգները կրծելուն նպաստում են նյարդային համակարգի հիվանդությունները, վիտամինների եւ հանքանյութեի դեֆիցիտը, սակայն հիմնական պատճառը, ամեն դեպքում, հոգեբանական է: Բավական է երեխան փոքր սթրես տանի, որպեսզի սկսի կրծել եղուգները:

Սովորաբար երեխաները կրծում են եղունգները, երբ վախենում են, երբ տագնապ եւ միայնություն են զգում, կամ պարզապես ձանձրանում են: Իսկ հետո այս երեւույթի բազմակի կրկնություններն ամրապնդվում են սովորության տեսքով եւ դառնում ռեֆլեքս:

Սպասել, թե երբ երեխան կդադարի կրծել եղունգները, լավ միտք չէ, քանի որ կան երեխաներ, որոնք ամբողջ կյանքում շարունակում են անել դա: Նման դեպքերում խորհուրդ է տրվում այցելել հոգեբանին, սակայն ծնողները կարող են իրենք փորձել վերացնել այդ վատ սովորությունը:

Ահա մի քանի պարզ քայլ.

  • Աշխատեք տանը չվիճել, սկանդալներ չսարքել, հատկապես՝ երեխայի ներկայությամբ:
  • Խոսեք երեխայի հետ, փորձեք հասկանալ, թե նա ինչ խնդիրներ ունի: Աշխատեք լուծել դրանք: 
  • Մի՛ ծանրաբեռնեք երեխային: 
  • Հաճախ գովեք երեխային:
  • Փորձեք նրա համար հետաքրքիր զբաղմունք գտնել, որպեսզի նա եղունգները կրծելու ժամանակ չունենա:
  • Բացատրեք երեխային, թե ինչու է վտանգավոր եղունգները կրծելը (եղունգների ոչ էսթետիկ տեսք, ինֆեկցիաներ, ատամների եւ լնդերի հետ խնդիրներ եւ այլն):
  • Խրախուսեք երեխային, երբ նա տեւական ժամանակ չի կրծում եղունգները: