Գրիպն ու մրսածությունը ցրտի պատճառով են զարգանում
 
Իրականում, գրիպը շնչառական սուր վիրուսային ինֆեկցիա է: Այլ խոսքերով՝ գրիպ կարող է միայն վիրուսն առաջացնել: Մրսածությունը նույնպես մեծամասամբ վիրուսային ծագում ունի, երբեմն էլ՝ բակտերիալ: Եղանակը նշանակություն չունի:
Միևնույն ժամանակ, ցրտահարությունը կարող է իմուն պաշտպանությունը նվազեցնել՝ նպաստելով հիվանդանալու հավանականության մեծացմանը:
 
 
Պատվաստման հետևանքով հնարավոր է գրիպով հիվանդանալ
 
Դա թյուր կարծիք է: Պատվաստումից գրիպով հիվանդանալն անհնար է, քանի որ պատվաստանյութը պարունակում է ինակտիվացված վիրուսներ կամ վիրուսի կոմպոնենտներ, ինչը չի կարող գրիպի զարգացման պատճառ հանդիսանալ: Միևնույն ժամանակ պատվաստումից հետո հնարավոր են գրիպ հիշեցնող թույլ ախտանշաններ, որոնք հիվանդություն չեն և արագ անցնում են
 
Գրիպն ու վիտամին C-ն
 
Շատերը կարծում են՝ վիտամն C-ն օգնում է պայքարել մրսածության դեմ: Իրականում, գրիպի ժամանակ վիտամին C-ի մեծ քանակների ընդունման նպատակահարմարության մասին ապացույցներ չկան: Այն չի վնասում, սակայն օգտակար էլ չէ:
 
Գրիպով հիվանդանում են աշնանն ու ձմռանը
 
Իսկապես, համաձայն վիճակագրության՝ ուշ աշնանն ու ձմռանը գրիպով հիվանդացությունն ամենամեծն է, սակայն պատճառը օդի ցածր ջերմաստիճանը չէ: Բանն այն է, որ ձմռանը  շատ ժամանակ ենք անցկացնում փակ տարածություններում, որտեղ շրջանառվող վիրուսի կոնցենտրացիան մեծ է: Ավելին,  ձմռանը ջեռուցվող տարածքներում օդի խոնավությունն ընկնում է, քթի լորձաթաղանթը չորանում'  հեշտացնելով վիրուսի մուտքը շնչառական ուղիներ:
 
 
Գրիպը վտանգավոր հիվանդություն չէ
 
Մեծամասամբ ադեկվատ բուժման դեպքում գրիպն իրոք օրգանիզմի համար լուրջ վտանգ չի ներկայացնում: Սակայն գրիպն այնքան վտանգավոր չէ, ինչքան նրա բարդությունները: Այսպես, գրիպը կարող է բարդանալ պնևմոնիայով, բրոնքիտով, ինչպես նաև ծանրացնել քրոնիկ հիվանդությունների ընթացքը.  հիվանդություններ, ասթմա: Հատկապես վտանգավոր են գրիպի բարդությունները մինչև 5 տարեկան երեխաների, տարեցների , քրոնիկ հիվանդություններով տառապողների մոտ:
 
Գրիպն ու հակաբիոտիկները
 
Գրիպը կամ մրսածությունը հակաբիոտիկներով բուժելը նպատակահարմար չէ, քանի որ հակաբիոտիկների ազդում են բակտերիալ ծագման հիվանդություններին, այն դեպքում երբ գրիպը վիրուսային հիվանդություն է: Հակաբիոտիկներ կարող են նշանակվել բակտերիալ ինֆեկցիայի միացման դեպքում, օրինակ գրիպի' թոքաբորբով բարդանալու: Սակայան հակաբակտերիալ բուժում կարող է նշանակել միայն բժիշկը: 
 
Գրիպի կամ մրսածության ընթացքում չի կարելի լողանալ
 
Այդ տարածված կարծիքը անիմաստ է: Հարկ չկա հիվանդության ընթացքում հրաժարվել լողանալուց, ավելին, պարբերաբար լողանալը օգնում է մաշկին մաքուր մնալ և ավելի լավ հեռացնել տոքսինները, որոնց կոնցետրացիան գրիպի ժամանակ բարձր է:
 
Գրիպով հիվանդանալուց հետո իմունիտետ է առաջանում
 
Իմունիտետը ձևավորվում է վիրուսի կոնկրետ շտամի հանդեպ, հետևաբար, մարդը կարող է հիվանդանալ վիրուսի մեկ այլ շտամով:
 
Մրսածությունը կարելի է ալկոհոլով բուժել
 
Ամենատարածված մոլորություններից է: Իրականում ալկոհոլը ոչ մի թերապևտիկ ազդեցություն չունի, ավելին, նպաստում է օրգանիզմի ջրազրկմանը, դանդաղեցնում է օրգանիզմի ռեակցիան, ինչը թուլացնում է պաթոգեն հարուցիչների դեմ պայքարելու նրա ունակությունը:
 
 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Likar.info