Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրո

Աբովյան փ, շ 56, 0025, Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 56 44 22
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնը (նախկին թիվ 2 ծննդատուն) Հայաստանի առաջին մանկաբարձական-գինեկոլոգիական հիվանդնոցն է, որը գործում է 1920 թվականից: Շենքը կառուցվել է ակադեմիկոս Ալ. Թամանյանի նախագծի համաձայն: Այն միաժամանակ ճարտարապետական կոթող է հանդիսանում:

Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնում գործում են բոլոր տեսակի անհրաժեշտ բաժանմունքներն, ուր հանրությանը մատուցվում է մանկաբարձական-գինեկոլոգիական օգնություն: Կենտրոնում աշխատում են բարձր որակավորում ունեցող բժիշկներ. առաջատար մասնագետներն իրականացնում են մանկաբարձական-գինեկոլոգիական բոլոր տեսակի բարդ վիրահատություններ:

Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնը Երևանի պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժնի հիմնական բազան է. կենտրոնի տնօրեն Գ. Բեգլարյանը միաժամանակ ԵՊԲՀ մանկաբարձության և գինոկոլոգիայի ամբիոնի վարիչն է: Այստեղ կրթություն են անցնում ԵՊԲՀ 4-րդ, 5-րդ և 6-րդ կուրսի ուսանողները:  Կենտրոնում հատուկ ուշադրություն են դարձնում արտերկրից ժամանած ուսանողների ուսուցմանը: Այդ իսկ պատճառով ամբիոնի դասախոսների մի մասն անցնում են  վերապատրաստումներ՝ անգլերեն դասախոսելու նպատակով:

Մանկաբարձական-գինեկոլոգիական կլինիկան հիմնադրման առաջին օրից դարձավ գիտական-մեթոդական և կազմակերչական կենտրոն, որը կլինիկական օրդինատուրայի շրջանակներում իրականացնում է կադրերի՝ մանկաբարձ-գինեկոլոգների պատրաստում:

Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնը միաժամանակ գիտական կենտրոն է, որտեղ անցկացվում են հետազոտություններ՝ մանկաբարձության և գինեկոլոգիայի արդիական հարցերի վերաբերյալ: Գիտական վերջին ծրագրերից են մասնավորապես՝ հղիության անկրելիության, հիպերպլաստիկ գործընթացների ինֆեկցիոն գործոնները և կանաց սեռական օրգանների նախաքաղցկեղային հիվանդությունները, կանանց սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների մանկաբարձական-գինեկոլոգիական կողմերը, ընկերքի ուսումնասիրությունը: Մանկաբարձության և Գինեկոլոգիայի Ամբիոնի և Ընտանիքի Պլանավորման և Սեռական առողջության կլինիկայի աշխատակիցների ջանքերով գիտական հոդվածներ են լույս տեսել, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան լրագրերում, հրատարակվել են մենագրություններ և ուղեցույցներ, ուսումնական նյութեր, պաշտպանվել են թեկնածուական ատենախոսություններ: Ամբիոնն էականորեն օժանդակում է նաև գործնական առողջապահությանը: Կենտրոնը համագործակցում է արտասահմանյան կլինիկաների, մասնավորապես՝ Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում և Միացյալ Նահանգներում գործող կլինիկաների հետ:

Այժմ, կենտրոնում անցկացվում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ՝ հաղորդակցման բարելավման, ինչպես նաև ինտերիերի՝ ժամանակակից պահանջարկներին համապատասխան թարմացնելու նպատակով:

Տնօրեն

Գագիկ Արտաշեսի Բեգլարյան

Նկարներ