Yerevan Dental Clinic-ը հիմնադրվել է 2018 թ-ին: Հիմնադիրն է բժիշկ Արթուր Իկիլիկյանը: Հիմնադրման նպատակն է զարգացնել և խթանել ժամանակակից ստոմատոլոգիան:
Կլինիկան հագեցած է գերժամանակակից սարքավորումներով և թվային ախտորոշման տեխնոլոգիաներով: Այստեղ հասանելի է վերջին սերնդի Planmeca Promax 3D Mid դիմածնոտային համակարգչային տոմոգրաֆիան, որի միջոցով հնարավոր է կենտրոնում ապահովել 2D և 3D հետազոտություն բժիշկ-ստոմատոլոգների և դիմածնոտային վիրաբույժների, ինչպես նաև քիթ-կոկորդ-ականջաբանների համար: Կլինիկայում կիրառվում է նաև ատամների սպիտակեցման նորագույն ZOOM 4 համակարգը: Սարքն ապահովում է էմալի գունաբացման ամենաառաջադեմ և անվտանգ մեթոդը ստոմատոլոգիայում:
Այստեղ իրականացվում է նաև ներբերանային սկանավորում` արագ և հեշտ 3D արտատպում ստանալու համար, որի նպատակն է ստանալ համալիր ախտորոշում և բուժման ընթացքի պլանավորում, ինչպես նաև ստանալ պացիենտի համար կանխատեսելի արդյունքներ:
Կլինիկայի բոլոր այցելուները կարող են ստանալ ցանկացած տեսակի ստոմատոլոգիական բուժծառայություն` հիգիենիստների, թերապևտների, մանկական ստոմատոլոգների, օրթոպեդների, օրթոդոնտների, վիրաբույժների և իմպլանտոլոգների:
Yerevan Dental Clinic-ը հետևում է նորագույն տեխնոլոգիաների առաջընթացին և առաջնային է համարում բժիշկ-այցելու փոխհարաբերություններում առկա վստահությունը, ջերմ մթնոլորտն ու հետևողականությունը:
1. Իմպլանտացիա և վիրաբուժություն
Ատամնային իմպլանտացիան ժամանակակից, արդի, հեռանկարային և պահանջված ուղղություն է, որի ժամանակ ծնոտոսկրի մեջ տեղադրվում է տիտանե իմպլանտ, որը փոխարինում է ատամի արմատային հատվածը, իսկ վերջինիս վրա տեղադրված շապիկը ապահովում է ատամի ամբողջական տեսքը:
2․ Ատամների սպիտակեցում
Yerevan Dental Clinic-ը առաջարկում է ատամների սպիտակեցման նորագույն ZOOM 4 համակարգը` էմալի գունաբացման ամենաառաջադեմ և անվտանգ մեթոդը ստոմատոլոգիայում: Էֆեկտիվությունը կայանում է նրանում, որ լույսի ազդեցության շնորհիվ սպիտակեցնող գելից ազատվում են թթվածնի ակտիվ մոլեկուլներ, որոնք էլ առաջացնում են սպիտակեցում: Թթվածինը թափանցում է ատամի խորը շերտեր և վերացնում ցանկացած պիգմենտացիա: Այս մեթոդն օգնում է նույնիսկ ծխողներին և այն մարդկանց, ում մոտ ատամների մգացումը ունի տարիքային բնույթ:
Zoom 4 համակարգի առանձնահատկությունը կայանում է հետևյալում`
3․ Օրթոդոնտիա
Օրթոդոնտիան ստոմատոլոգիայի արագ զարգացող ճյուղերից է, որը զբաղվում է ատամնածնոտային անոմալիաների պատճառագիտության և ախտածնության ուսումնասիրությամբ, նրանց ախտորոշման մեթոդների կատարելագործմամբ, բուժման և կանխարգելման միջոցների մշակմամբ, ինչպես նաև ծնոտների աճի կառավարմամբ, ատամնածնոտային համակարգի ֆունկցիաների կարգավորմամբ և օրգանիզմի զարգացման վրա ատամնածնոտային անոմալիաների ազդեցության ուսումնասիրությամբ։
Կծվածքի ուղղում
Կծվածքի ուղղումը չնչին անհարմարավետություն է պատճառում ադապտացիայի շրջանում՝ 7-14 օրվա ընթացքում: Բրեկետ-համակարգը չի վնասում ատամների էմալը, սակայն պահանջում է մանրազննին անհատական հիգիենա և խնամքով վերաբերմունք, ինչպես նաև օրթոդոնտի բոլոր ցուցումների կատարում: Օրթոդոնտիկ բուժումից առաջ անցկացվում է հիվանդի հոգեբանական նախապատրաստում և ատամների կարիեսի պրոֆիլակտիկա (բերանի խոռոչի անհատական հիգիենայի ուսուցում և բոլոր վնասված ատամների պլոմբավորում):
Բրեկետների տեսակները`
Բրեկետները լինում են մետաղական ու էսթետիկ և կարող են ֆիքսվել ատամների արտաքին կամ ներքին (լինգվալ) մակերեսի վրա:
Մետաղական բրեկետները պատրաստվում են հատուկ բիոհամատեղելի հալույթներից։ Լինում են նաև հիպոալերգեն բրեկետներ՝ առանց նիկելի պարունակության: Էսթետիկ բրեկետներից ավելի հաճախ օգտագործվում են շափյուղյե և կերամիկական բրեկետները:
Օրթոդոնտիկ բուժման նպատակը չպետք է լինի միայն իդեալական կծվածքի ստացումը։ Պետք է նաև հաշվի առնել դեմքի էսթետիկան և ստացված արդյունքի կայունությունը:
4․ Թերապևտիկ ստոմատոլոգիա
Yerevan Dental ստոմատոլոգիական կենտրոնը մատուցում է բոլոր թերապևտիկ ծառայությունները`
Ներկայումս ստոմատոլոգիայի զարգացման մակարդակը թույլ է տալիս բուժել նույնիսկ այն ատամները, որոնք նախկինում համարվում էին անհուսալի և դրանք հեռացվում էին:
Ժամանակակից էնդոդոնտիան բարդ գործընթաց է, որն իր մեջ ընդգրկում է՝
1. անզգայացում
2. ատամի մեկուսացում ռաբերդամի (պատնեշի) միջոցով
3. արմատախողովակի երկարության որոշում
4. ռենտգեն հսկողություն
5. արմատախողովակի մեխանիկական և քիմիական մշակում
6. անհրաժեշտության դեպքում արմատախողովակի լցավորում ժամանակավոր բուժիչ լցանյութով
7. արմատախողովակի մշտական լցավորում
8. ռենտգեն հսկողություն:
Կարիես
Այն ատամի կարծր հյուսվածքների ապահանքայնացումն է: Կարիեսը առաջանում է բակտերիաների որոշակի տեսակներից, որոնք վերամշակում են ածխաջրերը և այդ ընթացքում արտադրում են թթու, որը քայքայում է ատամի էմալը և դրա տակ գտնվող դենտինը:
Կարիեսը ժամանակին չբուժելու դեպքում կարող է հանգեցնել հետևյալ բարդությունների զարգացման`
5. Մանկական ստոմատոլոգիա
Մանկական ստոմատոլոգիան, մի շարք առանձնահատկություններով պայմանավորված, պահանջում է հատուկ մոտեցում երեխաների ատամների և բերանի խոռոչի խնդիրների լուծման ընթացքում: Մանկական ստոմատոլոգիայում առաջնային տեղ են հատկացնում երեխայի հոգեբանական նախապատրաստմանը:
Մանկական ստոմատոլոգիայի ուղղություններն են`
Կաթնատամների կառուցվածքային առանձահատկություններով պայմանավորված՝ երեխաների մոտ կարիեսը շատ արագ է զարգանում: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ժամանակին և կանոնավոր բժիշկի այցելելը:
6․ Ախտորոշումը ստոմատոլոգիայում
Ախտորոշումը հնարավորություն է տալիս տեսնել և ախտորոշել այն հիվանդությունները, որոնք չեն կարող նկատվել սովորական զննման ժամանակ, ինչպես նաև վերահսկել բուժման տարբեր փուլերը:
Կլինիկան հագեցած է գերժամանակակից սարքավորումներով և թվային ախտորոշման տեխնոլոգիաներով: Այստեղ հասանելի է վերջին սերնդի «Planmeca Promax 3D Mid» դիմածնոտային համակարգչային տոմոգրաֆիան, որի միջոցով հնարավոր է կենտրոնում ապահովել 2D և 3D հետազոտություն բժիշկ-ստոմատոլոգների և դիմածնոտային վիրաբույժների, ինչպես նաև քիթ-կոկորդ-ականջաբանների համար:
Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս կիրառել ախտորոշման հետևյալ տարբերակները՝
Սովորական ռենտգեն սարքավորումների համեմատ` ռադիովիզոգրաֆի վրա պատկերված նկարներն ավելի հստակ են և ամբողջական: Ռադիովիզոգրաֆի ճառագայթումը հարյուրավոր անգամ քիչ է: Օրթոպանտոմոգրամման թույլ է տալիս ստանալ ծնոտի և ատամների միասնական պատկեր, որի հիման վրա էլ կատարվում է բերանի խոռոչի ախտորոշումը. ուսումնասիրվում է ատամի կառուցվածքը, ատամի դասավորվածությունը ծնոտի վրա, փոփոխված պաթոլոգիայի առկայությունը: Նոր տեխնոլոգիաների՝ 3D տոմոգրաֆների կիրառումը հնարավորություն է տալիս ստեղծելու ատամների 3D շերտավոր պատկեր, որը հանդիսանում է եռաչափ վիրտուալ մոդել: 3D պատկերի դեպքում ստացվում է առավելագույն տեղեկություն ատամի կառուցվածքի և այլ հյուսվածքների վերաբերյալ:
7. Պարոդոնտոլոգիա
Պարոդոնտը ատամի արմատը շրջապատող հյուսվածքն է: Պարոդոնտի ախտահարումներին նպաստում են ներքին և արտաքին, տեղային և ընդհանուր բնույթի բազմաթիվ գործոններ: Դրանք են՝
Հիվանդության նախանշաններն են`
Սրանք թերևս ամենատեսանելի նախանշաններն են, իսկ ատամնաքարերի առկայությունն արդեն իսկ տագնապի ազդանշան է ձեր ատամների և նրանց շրջապատող հյուսվածքների համար: Այն հանգեցնում է ատամների արմատների մերկացմանը, որի հետևանքով նրանք ասես երկարում են և հեռանում միմյանցից: Բուժման երկարատև բացակայությունը բերում է ախտահարված ատամների կորստի:
Մեզ մոտ ժամանակակից պարադոնտոլոգիան հագեցված է նորագույն սարքավորումններով, որոնց շնորհիվ մեր կենտրոնի լավագույն մասնագետները համալիր բուժման մեթոդներով ստանում են հնարավորինս լավագույն արդյունքներ: Ճիշտ կանխարգելումը հանգեցնում է արագ ապաքինման և առողջ հյուսվածքների պահպանման:
8. Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
Օրթոպեդիկ ստոմատոլոգիան զբաղվում է ախտորոշմամբ, ատամների ամբողջականության խախտման վերականգմամբ, բացակայող ատամների փոխարինմամբ և այն հիվանդությունների բուժմամբ, որոնք կապված են ծամող ատամների, հոդերի դիսֆունկցիայի հետ: Նույնիսկ մեկ ատամի կորստի դեպքում, հիվանդը օրթոպեդիկ բուժման և ատամների պրոթեզավորման կարիք ունի, քանի որ ատամի (ատամների) բացակայությունը բացասաբար է ազդում ոչ միայն տեսքի, այլ նաև ողջ օրգանիզմի վրա: Մասնավորապես, վատանում է ծամելու որակը, և սնունդը աղեստամոքսային տրակտ է հասնում վատ ծամված վիճակում, ինչը կարող է հանգեցնել մարսողական տրակտի հիվանդությունների:
Բացակայող ատամին կից ատամները աստիճանաբար՝ մի քանի տարում, թեքվում են դեֆեկտի կողմը: Այդպիսով, ատամածնոտային համակարգում տեղի է ունենում հավասարակշռության խախտում։ Մենք առաջարկում ենք օրթոպեդիկ բուժման բոլոր տեսակները, որոնք ներառում են՝
9․ Էսթետիկ ստոմատոլոգիա
Էսթետիկ ստոմատոլոգիայի ուղղությունն ամեն տարի գնալով դառնում է ավելի հայտնի: Այժմ դեպքերը, երբ ստոմատոլոգին դիմում են ոչ թե անհանգստացնող ցավի, այլ՝ ժպիտի էսթետիկայի վերականգնման համար, շատ ավելի հաճախ են հանդիպում:
Մեր կենտրոնում էսթետիկան կարելի է վերականգնել հետևյալ մեթոդներով՝
Վինիրները օրթոպեդիկ կոնստրուկցիաներ են, որոնց միջոցով կարելի է փոխել ատամի գույնը և ձևը: Այն իրենից ներկայացնում է բարակ թիթեղ, որը ամրացվում է ատամի միայն արտաքին մակերեսին:
Ցուցումներ վինիրների տեղադրման համար՝
Ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցման ժամանակակից համակարգերը թույլ են տալիս հասնել փայլուն արդյունքների՝ չվնասելով էմալն ու առողջ պահելով Ձեր ատամները:
Բերանի խոռոչի հիգիենա
Առողջ և սպիտակ ատամները հանդիսանում են գեղեցկության հիմնական տարրերից մեկը: Բերանի խոռոչի առողջ լինելը լավ է անդրադառնում ողջ օրգանիզմի ճիշտ կենսագործունեության վրա: Ահա թե ինչու, շատ կարևոր է բերանի խոռոչի հիգիենան:
Բերանի խոռոչի ճիշտ հիգիենան կարևոր նախապայման է ատամի հյուսվածքի կարիոզ ախտահարման կանխարգելման համար, որի տարածվածությունը կազմում է 95% աշխարհի բնակչության մոտ: Կարիեսի առաջացումը սկսվում է ատամի մակերեսին ատամնափառի առկայությունից՝ սնունդ ընդունելուց հետո:
Սննդի մնացորդները և ատամնափառը նպաստում են միկրոօրգանիզմների քանակի ավելացմանը, որոնց կենսագործունեության հետևանքով առաջացած կաթնաթթուն առաջացնում է ատամի հյուսվածքի կալցիումի, ֆոսֆորի և այլ միկրոէլեմենտների քայքայում ու հեռացում: Էմալի դեմիներալիզացիայի հետևանքով ատամի մակերեսին առաջանում են կարիոզ խոռոչներ, որոնք ժամանակի ընթացքում միտում ունեն ընդգրկելու լայն մակերեսներ: Այդ իսկ պատճառով կարևոր է մեծ ուշադրություն դարձնել բերանի խոռոչի ճիշտ հիգիենային, որը սկսվում է ճիշտ ատամնախոզանակի և ատամի մածուկի ընտրությունից: Անհրաժեշտ է ատամները լվանալ առավոտյան նախաճաշից հետո և երեկոյան:
Ստոմատոլոգները խորհուրդ են տալիս կատարել բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենա տարին երկու անգամ: Պրոֆեսիոնալ հիգիենան հնարավորություն է տալիս կատարել վեր- և ստորլնդային ատամնաքարերի հեռացում, որն անհնար է իրականացնել տնային պայմաններում: