«Ցիտո» բժշկական կենտրոնը հիմնվել է 2007թ.-ին՝ որպես լաբորատոր ախտորոշիչ կենտրոն, և գործել է Զաքյան 5 հասցեում։
2010 թվականին կենտրոնն իր առջև խնդիր դրեց հետազոտությունները կատարել ավելի արագ և համակարգված:
2011թ.-ին այս խնդիրը լուծելու համար կենտրոնը համալրվեց Roche ֆիրմայի ժամանակակից ավտոմատացված անալիզատոր սարքերով, որոնք հնարավորություն տվեցին հետազոտությունների արդյունքները ստանալ և հաճախորդին տրամադրել ամենակարճ ժամկետում։
Ի դեպ, «Ցիտո» լատիներենից թարգմանաբար նշանակում է «շտապ»։
«Ցիտո» բժշկական կենտրոնում աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները, որոնք հոգ տանելով հիվանդների առողջության մասին` ստեղծում են հնարավորինս հաճելի և փոխվստահության մթնոլորտ։
«Ցիտո» բժշկական կենտրոնը հագեցած է 3D/4D տեխնոլոգիայի «TOSHIBA Aplio 500platinum» ուլտրաձայնային համակարգով, որը վիզուալիզացիայի նորարարական տեխնոլոգիաների «Aplipure», «Aplipure+», «Differential THI», «Precision Imaging» շնորհիվ ապահովում է անթերի պատկերի ստացում՝ անկախ այցելուի մարմնակազմական առանձնահատկություններից և օրգանների տեղակայման խորությունից:
Գունավոր և սպեկտրալ դոպլերոգրաֆիայի մեթոդներից բացի, համակարգերում կիրառվում է նաև «Advanced Dynamic Flow» եզակի տեխնոլոգիան, որով կարելի է բարձր տարածական և ժամանակային վերլուծությամբ ստանալ անոթային հունի պատկերը` ընդհուպ մինչև մազանոթային ցանցը: «Aplio 500 platinum»-ը ունի հատուկ ծրագրեր` ներքին օրգանների որակական և քանակական փոփոխությունների գնահատման համար:
Դրանք են.
կոմպրեսիոն էլաստոգրաֆիան` հյուսվածքների էլաստիկության որակական և քանակական գնահատման համար («ELASTO Q»-ն ՈւՁՀ-ի բնագավառում ամենանոր և ամենահեռանկարային մեթոդներից մեկն է, որի հիմքում ընկած է տարբեր հյուսվածքների էլաստիկության յուրահատկությունը)
Էխոկարդիոգրաֆիկ առանձնահատուկ ծրագրերը` հյուսվածքային դոպլերի ռեժիմում արդյունքների քանակական վերլուծության հնարավորությամբ։
Էլեկտրասրտագրությունը՝ լինելով ամենատարածված և ինֆորմատիվ մեթոդներից մեկը, հնարավորություն է տալիս ախտորոշելու անհապաղ սրտաբանական միջամտության կարիք ունեցող հիվանդությունները, ինչպիսիք են՝ սրտամկանի ինֆարկտը, պարոքսիզմալ տախիկարդիաները, հաղորդչականության խանգարումները և այլն: Էլեկտրասրտագրությունն անվտանգ է և մատչելի, ինչը հնարավորություն է տալիս կատարելու այն նաև տնային պայմաններում:
2015թ.-ին բացվում է «Ցիտո» բժշկական կենտրոնի երկրորդ մասնաճյուղը Հրաչյա Ներսիսյան 14/1 հասցեում, որը իր առաքելությունն է համարում տարիների ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքներն օգտագործելով՝ կրթել հասարակությանը, և ճիշտ ուղղորդելով` զերծ պահել բազմաթիվ հիվանդությունների զարգացումներից՝ ապահովելով անվտանգ և ճշգրիտ բժշկություն:
Շարունակաբար ընդլայնվելով` 2020թ․-ին բացվում է ևս մեկ ախտորոշիչ կենտրոն Գյումրի քաղաքում Գ․Նժդեհի 6/56 հասցեում և Երևանում Ծարավ Աղբյուր 55/5 հասցեում։
Այլ հասցեներ.
ՀՀ, Երևան, Կենտրոն, Զաքյան 5
ՀՀ, Երևան, Ծարավ Աղբյուր 55/5
ՀՀ, Գյումրի, Գ․ Նժդեհի 6/56
Գործում են հետևյալ ծառայությունները․
Լաբորատոր ախտորոշում
Գործիքային ախտորոշում