Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ճառագայթ

Նոր Նորքի 3-րդ զանգված, Գյուրջյան փ., շ. 10, Երևան 0056, Հայաստան
Հասցե
+374 10 64 87 86
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

Չնայած 21-րդ դարասկզբին ախտորոշիչ բժշկությունը զգալի հաջողություններ է գրանցել, սակայն ճշգրիտ և ժամանակակից ախտորոշման հիմնախնդիրները կլինիկական բժշկության մեջ առանցքային տեղ են զբաղեցրել: Դրա լուծման համար օգտագործվել են հիմնարար գիտությունների ձեռքբերումները:

Բնական և ճշգրիտ գիտությունների հենց նման կապող օղակ է միջուկային բժշկությունը:

Այն 20-րդ դարի խոշորագույն ձեռքբերումներից է, երբ կլինիկական բժշկության մեջ ներդրվեց ռադիոիզոտոպային եղանակով հետազոտությունների մեթոդը, ինչը լայն հնարավորություն ընձեռեց առանձին օրգանների պատկերների ուսումնասիրման, դրանց ձևի, չափի, օրգաններում տեղակայման, ինչպես նաև՝ դրանցում ախտաբանական փոփոխությունների մասին գաղափար կազմելու համար: Ախտորոշման պարզությունը և, ամենակարևորը՝ ոչ ցավոտ լինելը համընդհանուր ճանաչման արժանացան:

Հենց նման ախտորոշիչ բժշկության մասին էր երազում Հայաստանում ռենտգեն ծառայության հիմնադիր, ականավոր մանկավարժ, բ.գ.դ., պրոֆեսոր Զարեհ Մովսեսյանը, ով դեռևս 1957 թ. Երևանի բժշկական ինստիտուտում ձեռնամուխ եղավ ռենտգեն ամբիոնի ստեղծման գործին:

Ամբիոնն այսօր էլ ունի «ճառագայթային ախտորոշում» անվանումը, թեպետ, ռենտգեն ախտորոշման մասնաճյուղը (ղեկավար`Վահագն Մովսեսով) տեղակայված է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Ճառագայթային ախտորոշման ամբիոնի ռենտգենոլոգիայի մասնաճյուղի ղեկավար Վահագն Մովսեսովն ասել է, որ մինչև վերջին տասը տարիները ռենտգենոլոգիան առանձին ամբիոնի կարգավիճակ է ունեցել: Նա կարևորել է բարձրակարգ մասնագետներ պատրաստելու ամբիոնի առաքելությունը և ճշգրիտ ախտորոշումների կայացման, ճառագայթային ախտորոշման  բնագավառում նոր, արդիական եղանակների կիրառման անհրաժեշտությունը:

Հայաստանում, դժբախտաբար, մեծ է կրծքագեղձի, արգանդի վզիկի, թոքերի քաղցկեղով տառապողների թիվը, հետևաբար` առավել կարևորվում է այդ հիվանդությունների ժամանակակից ախտորոշումը և բուժման ռացիոնալ կազմակերպումը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեղակայված ռենտգեն ծառայության մասնաճյուղում իր հիմնադրի առաքելությունն  այսօր  պատվով  շարունակում է ճառագայթային ախտորոշման բաժանմունքի ներկայիս ղեկավար Ա.Վ. Գրիգորյանն՝ բազմավաստակ բժիշկ-ռենտգենոլոգների անձնակազմի հետ միասին:

Ճառագայթային ախտորոշման բաժանմունքը կազմված է հետևյալ ենթաբաժիններից՝ ռենտգենոլոգիայի բաժանմունք, որտեղ կատարվում են.

  • ոսկրային համակարգի,
  • շնչառական համակարգի (վերին շնչուղիներ, թոքեր),
  • մարսողական համակարգի (կերակրափող, ստամոքս, աղիներ),
  • միզասեռական համակարգի (երիկամներ, միզածորան, միզապարկ, արգանդ, արգանդափողեր) ռենտգենհետազոտություններ:

Համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունք, որտեղ իրականացվում են գլխուղեղի, ողնուղեղի և ներքին օրգանների ավելի մանրամասն հետազոտություն:

Բաժանմունքի վարիչ

Արման Վլադիմիրի Գրիգորյան

Նկարներ