Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բազմապրոֆիլային բժշկական կ

Գյուրջյան փ., 10 շ., 0056, Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 64 59 00
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բազմապրոֆիլային բժշկական կենտրոնը համարվում է Հայաստանի առաջատար բժշկական կենտրոններից մեկը: Հիվանդանոցի սկզբնական անվանումն է Քաղաքային շտապ օգնության թիվ 2-րդ հիվանդանոց, որը կառուցվել է 1977 թ-ին և որի հիմնադիրն էր ակադեմիկոս Սուրեն Քրիստոֆորի Ավդալբեկյանը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը, համաձայն միջազգային ստանդարտների, համարվում է 2-րդ աստիճանի վնասվածքների կենտրոն, որի արդյունքում էլ իրենց զարգացումն են ստացել որոշ վիրաբուժական պրոֆիլի բաժանմունքները և ստեղծվել նորերը:

Բժշկական կենտրոնի մի շարք բաժանմունքներ, ինչպիսիք են` շտապ օգնության և վերակենդանացման, վիրաբուժական, պրոկտոլոգիայի և թերապիայի բաժանմունքները, արժանացել են Համաշխարհային առողջապահության համակարգի ընդունված՝ բժշկական հաստատությունների և բուժքույրական անձնակազմի միջազգային որակավորման Մագնետ աստիճանի:

2004 թվականից Հայաստանի առողջապահության համակարգում օպտիմիզացիայի շրջանակներում հիվանդանոցի կառուցվածքի մեջ ներգրավվեց թիվ 4 կլինիկական ծննդատունը, թիվ 14 մեծահասակների պոլիկլինիկան, թիվ 5մանկական պոլիկլինիկան և թիվ 2 մանկական նյարդաբանական կենտրոնը:

Այսօրվա դրությամբ բժշկական կենտրոնը ունի 34 բաժանմունք, 655 մահճակալ: Այն հագեցված է բոլոր ժամանակակից դիագնոստիկ սարքավորումներով, ինչպիսիք են համակարգչային տոմոգրաֆիա, միջուկա-մագնիսա-ռեզոնանսային սարքավորում, ախտորոշման բոլոր անհրաժեշտ բուժ. սարքավորումներով և պարագաներով:

Տնօրեն

Արա Միքայելի Մինասյան

Նկարներ

Շտապ օգնության հիվանդանոց

  • Շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունք
  • Նեյրովիրաբուժական բաժանմունք
  • Ուռոլոգիական բաժանմունք
  • Քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունք
  • Դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժության ծառայություն
  • Ընդհանուր վիրաբուժական բաժանմունք
  • Կրծքային վիրաբուժական բաժանմունք
  • Վնասվածքաբանական և օրթոպեդիայի բաժանմունք
  • Պրոկտոլոգիական ծառայություն
  • Լապարոսկոպիկ վիրաբուժության ծառայություն
  • Անոթային վիրաբուժության ծառայություն
  • Ակնաբուժական բաժանմունք
  • Ընդհանուր նյարդաբանական և անոթային բաժանմունք
  • Նեֆրոլոգիական բաժանմունք
  • Հեմոդիալիզի բաժանմունք
  • Ընդհանուր մանկաբուժական (սոմատիկ և նյարդաբանական) բաժանմունք
  • Սրտաբանական բաժանմունք
  • Ընդհանուր թերապիայի բաժանմունք
  • Ռենտգենաբանական բաժանմունք
  • Կլինիկո-դիագնոստիկ լաբորատորիա
  • Ախտորոշման բաժանմունք (սոնոգրաֆիա, գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա)
  • Կոմպյուտերային տոմոգրաֆիայի և մագնիսա-միջուկա-ռեզոնանսային բաժանմունք
  • Ֆիզիոթերապիայի և վերականգնողակա բժշկության բաժանմունք
  • Ռեֆլեքսոթերապիայի և ոչ տրադիցիոն բժշկության ծառայություն
  • Լեզվի շտկման կենտրոն (լոգոպեդիա)
  • Արյան փոխներարկման բաժանմունք

Ծննդատուն

  • Կանանց կոնսուլտացիայի բաժանմունք
  • Կանանց կոնսուլտացիա
  • Արհեստական բեղմնավորման ծառայություն
  • Գինեկոլոգիական բաժանմունք
  • Մանկաբարձական ծառայություն
  • Հղիների պաթոլոգիայի բաժանմունք
  • Նորածինների բաժանմունք

Պոլիկլինիկական ծառայություն

  • Մեծահասակների պոլիկլինիկա
  • Մանկական պոլիկլինիկա