Սրտաբանական կլինիկա, Արամյանց ԲԿ

Ձորափի փ., 40 շ., 0015, Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 53 70 51
+374 10 53 71 63
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

«ԱՐԱՄՅԱՆՑ» ԲԿ  ԱՓԲԸ  սրտաբանական  կլինիկան  իրականացնում է սիրտ-անոթային հիվանդություններով տառապող հաճախորդների ամբողջական ախտորոշում, ստացիոնար բուժում , ամբուլատոր շարունակական հսկողություն և բուժում: Կլինիկայում ախտորոշիչ և բուժական ծառայությունների իրականացումը հիմնված է ժամանակակից սրտաբանության ձեռքբերումների և ապացուցողական բժշկության տվյալների վրա: Կլինիկայի սրտաբանները պարբերաբար վերապատրաստվում են Եվրոպական առաջատար կենտրոններում, մասնակցում արդի սրտաբանության հեղինակավոր համաժողովներին, ինչը նպաստում է մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը: Սրտաբանական կլինիկայի բաղկացուցիչ մասերն են`
  • Ամբուլատոր բաժին
  • Ստացիոնար բաժին 
  • Կաթետերիզացիոն լաբորատորիա

Ամբուլատոր  բաժնում  իրականացվում են սիրտ-անոթային հիվանդություններով տառապող հիվանդների առաջնակի զննում, գործիքային հետազոտությունների  իրականացում,սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկերի գնահատում:      Գործիքային հետազոտությունները ներառում են Էլեկտրասրտագրություն, Էխոսրտագրություն, ծանրաբեռնվածության ՏրեդՄիլ թեստ, Հոլտեր մոնիտորինգ (24 ժամյա Էլեկտրասրտգիր): Ստացիոնար բաժինը բաղկացած է ինտենսիվ թերապիայի սրահից, 8  հարմարավետ հիվանդասենյակներից,  հետվիրահատական  սրահից (CCU): Ինտենսիվ սրահն ունի ժամանակակից տեխնիկայով հագեցած 14 մահճակալ: Ստացիոնար բաժնում իրականացվում է  սիրտ-անոթային հետևյալ հիվանդությունների բուժում և ստացիոնար հսկողություն` սրտի իշեմիկ հիվանդություն /ներառյալ սրտամկանի սուր ինֆարկտ/, սուր և խրոնիկ սրտային անբավարարություն, սրտի ռիթմի խանգարումներ, զարկերակային հիպերտենզիա, սրտամկանի բորբոքային հիվանդություններ: Կաթետերիզացիոն լաբորատորիայում իրականացվում է սրտի պսակաձև զարկերակների կոնտրաստ նկարահանում, պսակաձև անոթների  հրատապ և պլանային ստենտավորում, վենտրիկուլոգրաֆիա և աջակողմյան կաթետերիզացիա ինչպես նաև ծայրամասային զարկերակների և երիկամային զարկերակների կոնտրաստ նկարահանում: Սրտաբանական կլինիկան սերտ համագործակցում է Երևանի առաջատար սրտաբանական կենտրոնների հետ, ինչպիսիք են Նորք-Մարաշ Բժշկական Կենտրոնը, “Զեյթուն” Սիրտ Անոթ Բժշկական Կենտրոնը, Հայաստանի Առիթմոլոգիական Սրտաբանական Կենտրոնը, Էրեբունի  Բժշկական  Կենտրոնը: Կլինիկայում խիստ ուշադրություն է դարձվում բժիշկների և բուժքույրերի շարունակական կրթությանը: Այդ նպատակով կլինիկայում յուրաքանչյուր ամիս կազմակերպվում են ուսուցողական սեմինարներ և պրակտիկ  պարապմունքներ: Մոտ ապագայում կլինիկան նպատակ ունի ընդլայնել բուժական ծառայությունների ցանկը, միջամտական առիթմոլոգիայի ոլորտում:

Բաժանմունքի վարիչ

Միքայել Յուրայի Ադամյան