Կարգախոս
Բավարարելով բնակչության առողջական կարիքները, լինել լիդեր հանրապետությունում բարձրորակ բուժօգնություն տրամադրելու գործում` կիրառելով առողջապահական ոլորտի վերջին նվաճումները, օժանդակելով երիտասարդ մասնագետների պատրաստմանը, բարձրացնելով բուժաշխատողի հեղինակությունը հասարակության մեջ:
Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնը բնակչությանը բուժօգնություն տրամադրող Երևանի ամենամեծ բուժհաստատություններից է:
Բժշկական կենտրոնի բազայում գործում է Մանկական Շտապ օգնության Կլինիկական Հիվանդանոցը, որը տարեկան սպասարկում է մինչև 18 տարին չլրացած 5000 հիվանդ:
Մանկական Շտապ օգնության Կլինիկական Հիվանդանոցը բազմաֆունկցիոնալ ստացիոնար է, որտեղ կան ինչպես թերապևտիկ (նորածնային պաթոլոգիայի բաժանմունք, ընդհանուր մանկաբուժական բաժանմունք, հանրապետական գաստրոէնտերոլոգիայի կենտրոն), այնպես էլ վիրահատական (նեյրովիրաբուժության, վնասվածքաբանության և օրթոպեդիայի, ընդհանուր վիրաբուժության, դիմածնոտային, նորածնային, էնդոսկոպիկ վիրաբուժության, օտորինոլարինգոլոգիայի, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի) բնույթի բաժանմունքներ: Բացի այդ հիվանդանոցում առկա է ընդհանուր կլինիկական, բիոքիմիական, իմունոքիմիական լաբորատորիա, ինչպես նաև ճառագայթային և գործիքային ախտորոշման բաժանմունք(duplex, triplex) :
Մանկական Շտապ օգնության Կլինիկական Հիվանդանոցի բազայում գործում են մանկական վիրաբուժության և ԵՊԲՀ-ի նյարդաբանության ամբիոնը, Ազգային առողջապահության ինստիտուտի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների, նեյրովիրաբուժության և նյարդաբանության ամբիոնը, ինչպես նաև Հանրապետական գաստրոէնտերոլոգիայի կենտրոն և Թոքաբանության քաղաքային կենտրոնը:
Շնորհիվ 2003 Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհի(2 մլն $) հիվանդանոցը ապահովվել է բարձրակարգ սարքավորումներով`ժամանակակից թվային վերլուծող սարքեր, սոնոգրաֆ, հիվանդների վիճակին հետևելու համակարգեր, ներքին հետազոտության համակարգեր (Endovision system` էնդոսկոպիկ միջամտությունների համար): Վերջինս օգտագործվում է էնդոսկոպիկ վիրահատությունների ժամանակ: 2005 թ. հիվանդանոցը ձեռք է բերել համակարգչային տոմոգրաֆ: Այս ամենի շնորհիվ զգալիորեն բարձրացել են ախտորոշման և վերականգնողական հնարավորություները:
Բացի այդ Սուրբ Աստվածամայր բժշկական կենրոնը շարունակում է համագործակցել արտերկրյա կազմակերպությունների և անհատների հետ, որոնցից շատերը բազմիցս ֆինանսական աջակցություն են ցուցաբերել կենտրոնին:
2005-2008 թթ. Համաշխարհային Բանկի կողմից անցկացված ծրագրի շրջանակներում "Սուրբ Աստվածամայր" բժշկական կենրոնի հիվանդանոցը, ծննդատունը և պոլիկլինիկաները վերանորոգվել են և վերազինվել ժամանակակից սարքավորումներով:
Բժշկական կենրոնի մասնագետները անցել են վերապատրաստման դասընթացներ թե Հայաստանում, թե արտերկրում: Կլինիկայի պարծանքն է համարվում գանգուղեղային վնասվածքների մոնոգրաֆիան, որը հիվանդանոցի բազմամյա փորձի արդյունքն է: Այստեղ առկա բազմաթիվ գործնական խորհուրդները օգտակար կլինեն թե մանկավիրաբույժների, թե ուսանողների համար:
ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Մանուկների և մեծահասակների ստացիոնար`
Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը գործում է 2002 թվականից: Բաժանմունքի վարիչն է Արմեն Բենյամինի Ավագյանը, բժիշկներն են Արմեն Լիպարիտի Սարգսյանը և Անահիտ Լևոնի Շահինյանը:
Բաժանմունքում որակյալ մասնագիտական օգնություն է ցուցաբերվում դիմածնոտային շրջանի տարաբնույթ հիվանդություններով տառապող հիվանդներին:
Դիմածնոտային շրջանի ախտահարումները բաժանմունքում հանդիպում են հետևյալ հարաբերակցությամբ`
Դեմքի բնածին արատների, մասնավորապես` վերին շրթունքի և քիմքի բնածին ճեղքվածքների (ժողովրդի մոտ այս հիվանդությունները հայտնի են "նապաստակի շրթունք" և "գայլի երախ"անվանումներով) վիրահատական բուժումն իրականացնելիս կիրառվում են այնպիսի մեթոդներ, որոնք թույլ են տալիս վերականգնել արատավոր օրգանի և՛ տեսքը և՛ ֆունկցիան:
Բաժանմունքում հաճախ հոսպիտալացվում են քթի, ծնոտոսկրերի և դիմածնոտային շրջանի փափուկ հյուսվածքների (լեզվի, շրթունքների, թշերի, քիմքի) վնասվածքներով երեխաներ: Վնասվածքների առավել ծանր տեսակները կապված են ճանապարհատրանսպորտային պատահարների հետ և կարող են ուղեկցվել գանգուղեղային, վերջույթների և ներքին օրգանների վնասվածքներով: Դրանց բուժման համար հաճախ համագործակցում ենք բժշկական կենտրոնի այլ ստորաբաժանումների (նյարդավիրաբուժական, վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքներ և այլ) հետ:
Երեխաների դիմածնոտային շրջանի ուռուցքների 25,8%-ը կազմում են հեմանգիոմաները: Վերջիններիս բուժումը բաժանմունքում իրականացվում է ինչպես վիրահատական, այնպես էլ սկլերոզացնող թերապիայի մեթոդներով:
Դիմածնոտային շրջանի բորբոքային հիվանդությունների բուժումը բաժանմունքի աշխատանքների մեջ մեծ տեղ է զբաղեցնում: Նման ախտահարումների թվի նվազեցման և կանխարգելման նպատակով ակտիվ սանիտարալուսավորչական աշխատանք է իրականացվում հիվանդների, նրանց ծնողների, խնամողների և հարազատների միջավայրում:
Բաժանմունքում դրական արդյունքներ են ապահովվում թքագեղձերի և քունք-ստործնոտային հոդերի հիվանդությունների բուժման, ինչպես նաև քթի ձևախախտումների վիրահատական շտկման (ռինոպլաստիկա) բնագավառներում:
Բաժանմունքի աշխատակիցները զբաղվում են նաև գիտամանկավարժական աշխատանքով: Ա.Բ. Ավագյանը և Ա.Լ. Սարգսյանը դասախոսում են Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնում, և բաժանմունքը ուսումնական հենակետ է ծառայում նշված ամբիոնի համար: ՈՒսումնական դասընթացներն այստեղ հաճախող ուսանողները տեսական գիտելիքներ ստանալուն զուգահեռ հնարավորություն են ունենում առընչվել հիվանդների հետ և ձեռք բերել որոշ գործնական հմտություններ:
Բաժանմունքը կապեր ունի արտասահմանցի գործընկերների հետ: Մասնավորապես Բրունո Նավաիլը (Ֆրանսիա) և Ջոն Վարդանյանը (ԱՄՆ) բաժանմունքի մասնագետների հետ մի շարք բարեգործական վիրահատություններ են իրականացրել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում:
2011թ. բաժանմունքի վարիչ Ա.Բ. Ավագյանը մասնագիտական վերապատրաստում է անցել Ֆրանսիայում:
Բժշկական կենտրոնը համագործակցում է մայրաքաղաքի և մարզերի բուժհաստատություննեիր, ինչպես նաև օտարերկրյա մասնագետների հետ, որոնցից շատերը բազմաթիվ բարդ վիրահատություններ են կատարել հիվանդանոցում: Կենտրոնի բժիշկները ակտիվորեն մասնակցում են Զալցբուրգում անցկացվող Միջազգային բժշկական սեմինարներին, ավստրիական կլինիկաներում վերապատրաստվելուն հետ մեկտեղ: Հիվանդանոցը մի քանի տարի շարունակ ակտիվորեն համագործակցում է Մյունստեր (Գերմանիա) քաղաքի համալսարանական կլինիկայի, Պոլենովի անվ. նեյրովիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի հետ (Սանկտ-Պետերբուրգ):
Բժշկական կենտրոնի աշխատակիցները ակտիվորեն ընդգրկված են Հայկական Մանկաբուժության Ասոցիացիայի, Առողջապահության կազմակերպիչների միավորման, Հայաստանի Անեստեզիոլոգ-ռեանիմատոլոգների Ասոցիացիայի, Հայաստանի Օտորինոլարինգոլոգների Ասոցիացիայի, Հայաստանի Բժշկական Ասոցիացիայի աշխատանքներում:
Բժշկական կենտրոնում բուժսպասարկումը ներառում է՝
ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ
Կոնսերվատիվ թերապիան իրականացվում է բժշկական գիտությունների վերջին ձեռքբերումների համաձայն: Այն ընդգրկում է` նեյրովիրաբուժություն, թոքային, օտորինոլարինգոլոգիական, դիմածնոտային վիրաբուժություն, ոսկրերի և հոդերի վիրաբուժություն, էնդոսկոպիկ վիրաբուժություն, լապարասկոպիա, օտորինոլարինգոլոգիական օրգանների էնդոսկոպիկ վիրաբուժություն, գերձայնային հետազոտություն: