Սիթի Սպա էսթետիկ բժշկության կենտրոն

Բաղրամյան 1-ին փկղ., շ. 2, 2-րդ հարկ, 0002, Երևան, Հայաստան
Հասցե
+374 60 536 536
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

Կենտրոնում օգտագործվում են առաջատար ընկերությունների բարձրակարգ բժշկական միջոցներ, նորագույն սարքավորումներ:


Ցելյուլիտի վերացման և կազմվածքի շտկման համար այստեղ կիրառվում է “VelaShape” կոչվող համակարգը: VelaShape-ը առաջին բժշկական սարքն է, որն օգտագործում է ունիկալ Elos տեխնոլոգիան` ցելյուլիտի վերացման և կազմվածքի մոդելավորման և շտկման համար:

Այսօր այն միակ բժշկական սարքն է, որն ամբողջովին օպտիմալացնում է նյութափոխանակության պրոցեսները և բարելավում ենթամաշկային ճարպի մորֆոֆունկցիոնալ վիճակը` շնորհիվ վակումային մերսման, լիմֆոդրենավորման, ինչպես նաև օպտիկական և RF էներգիաների:

VelaShape սարքը, օգտագործելով ֆիզիկական գործոնների ունիկալ համադրություն, ապահովում է խորը ազդեցություն մաշկի, ենթամաշկային ճարպաշերտի վրա, արդյունավետ վերացնում ցելյուլիտը, հեռացնում մաշկային թերությունները, վերականգնում մաշկի առաձգականությունը և նվազեցնում ծավալները,ինչպես նաև օգտագործվում է այտուցների վերացման, մկանային կծկանքների նվազեցման, հետվիրահատական վերականգնման (մաշկի կրճատում լիպոսակցիայից հետո): Հաճախորդները հաճելիորեն զարմացած են դրական փոփոխություններով, որոնք տեսանելի են արդեն 3-5 պրոցեդուրաներից հետո:

Նիհարեցման և ցելյուլիտի իսպառ վերացմանն է ծառայում “PromoItalia” սարքը: Այն գործում է մեխանիկական վիբրացիաների միջոցով և միաժամանակ մարզում է նաև մկանները, ինչը նպաստում է կառուցվածքն առավել պիրկ դարձնելուն: Տվյալ սարքը օգտագործվում է մկանային համակարգի ամրացման և ձևավորման, արյան շրջանառության և օրգանիզմի դետոքսիկացիոն համակարգերի բալանսի վերականգնման համար:

Ճարպային հատվածներում առավել նկատելի արդյունք ստանալու համար City spa-ում իրականացվում է ևս մեկ նորագույն պրոցեդուրաՙ Cooltech-ը: Այս պրոցեդուրայի սկզբունքը հետևյալն է՝ վակուումի միջոցով ճարպային հյուսվածքով մաշկը ձգվում է կոնկրետ հատվածում, սառեցվում է մինչև -8 աստիճան՝ 70 րոպե շարունակ: Պրոցեդուրայից հետո` ճարպային հյուսվածքների ադիպոցիտները պարզապես գոյություն ունենալ չեն կարող. Cooltech-ի մեկ պրոցեդուրան ոչնչացնում է ճարպը 30-40 %-ով: Այսինքն՝ սա այս պահի դրությամբ վիրաբուժական միջամտության՝ լիպոսակցիայի այլընտրանքն է` առանց հետվիրահատական խնդիրների և անհարմարությունների: 


New Life համակարգ (Venus Technologies Ltd., Israel) New life-ը առաջարկում է պրոցեդուրաների լայն ընտրություն (80ծրագիր),որը ներառում է կազմվածքի շտկում, դեմքի և մարմնի լիֆթինգ, մաշկի երիտասարդացում, ակնեի բուժում, կրծքի և հետույքի տեսքի բարելավում լիմֆոդրենաժ, կետային մերսում և այլն` միոստիմուլյացիայի հաշվին:

Մազահեռացման “eMax” սարքն ունի տարբեր պրոցեդուրաների համար նախատեսված վերդիրներ: Դրանք գործի գցելով կարելի է հասնել մի շարք նպատակների` մաշկի ձգում, երիտասարդացում, մարմնի, դեմքի, ոտքերի մակերեսային մազանոթների, անոթների բուժում և այլն:

City Spa-ում նորագույն և գերժամանակակից սարքերից է նաև PrimeLase-ը. վերջին սերնդի այս սարքի շնորհիվ մազահեռացումն իրականացվում է մեծ արդյունավետությամբ և բացարձակ անցավ: 

Դինամիկ մոդի շնորհիվ պրոցեդուրան կատարվում է շատ արագ: Րոպեների ընթացքում հնարավոր է ազատվել անցանկալի մազածածկույթից: PrimeLase-ը զդում է բորոր տեսակի մազերի վրա՝ անկախ մազի գույնից և հաստությունից:

Մեր կենտրոնում օգտագործվում է նորույթ` ֆրակցիոն ֆոտոթերմոլիզ` վերջին սերնդի Smart Xide Dot լազերի կիրառմամբ:Այս սարքը ստեղծված է եվրոպական ամենահայտնի լազերային տեխնիկա արտադրող` իտալական Deka ընկերության կողմից: Այն նախատեսված է նորագոյացությունների, գորտնուկների, ճարպային գոյացությունների, մաշկի հետքերի և դաջվածքների արագ ու անցավ հեռացման, ինչպես նաև երիտասարդացման համար:

 

 

Տնօրեն

Անահիտ Լենդրուշի Արզումանյան

Նկարներ

Սիթի Սպա էսթետիկ բժշկության կենտրոն
Սիթի Սպա էսթետիկ բժշկության կենտրոն
Սիթի Սպա էսթետիկ բժշկության կենտրոն
Սիթի Սպա էսթետիկ բժշկության կենտրոն
Սիթի Սպա էսթետիկ բժշկության կենտրոն
Սիթի Սպա էսթետիկ բժշկության կենտրոն
Սիթի Սպա էսթետիկ բժշկության կենտրոն

Դեմքի խնամք

  • Մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվություն, մաշկի ախտորոշում և սկանավորում 
  • Պրոբլեմատիկ մաշկի բուժում (ակնե, պիգմենտացիա, ռոզացեա) 
  • Սպիների, պոստակնեի բուժում 
  • Մաշկի նորագոյակցությունների հեռացում (գորտնուկներ, պապիլլոմաներ, խալեր) 
  • Դեմքի մաքրում, փիլինգներ 
  • Մաշկի միկրոասեղային թերապիա (դերմառոլլերներ) 
  • Մաշկի ադամանդե հարթեցում (միկրոդերմաբրազիա) 

Կազմվածքի շտկում և ցեյլուլիտի բուժում

  • PromoItalia սարք (Proellixe վիբրացիաներ) 
  • VelaShape համակարգ` ցեյլուլիտի վերացման և կազմվածքի շտկման համար 
  • New Life սարք`կազմվածքի շտկում, կետային մերսում, լիմֆոդրենաժ
  • Մարմնի մեզոթերապիա
  • Cooltech` ճարպային շերտի վերացման և կազմվածքի շտկման համար

Տարիքային մաշկի շտկում

  • Դիմախաղային կնճիռների շտկում Ա Տիպի Բոթուլոտոքսինի միջոցով
  • Մեզոթերապիա` ներարկումների միջոցով (հիալուրոնաթթու) և առանց ներարկումների (Dermarollers, Infusion) 
  • ՈՒրվագծային պլաստիկա (դեմքի օվալի և ձևի շտկում) 
  • Շրթունքների ծավալի և ձևի փոփոխում 
  • Դեմքի ձգում (eMax, SmartXide, New Life) 
  • Փիլինգներ 
  • Անոթային բծերի բուժում (Elos, SmartXide) 
  • Ձեռքերի խնամք

Մազահեռացում

  • Elos մազահեռացում (eMax) 
  • Լազերային մազահեռացում (Comet) 
  • Բիո մազահեռացում 
  • Primelase մազահեռացում

 

Սպա պրոցեդուրաներ

  • Մանիկյուր, պեդիկյուր 
  • Հանգստացնող մերսում
  • Մեղրով հակացեյլուլիտային մերսում
  • Մերսում տաք քարերով
  • Չինական մերսում 

Հատուկ առաջարկ

“CitySpa”-ից կարելի ձեռք բերել նվեր քարտեր (Gift Card)

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-շաբաթ՝ 10:00-20:00