Ցելյուլիտի վերացման և կազմվածքի շտկման համար այստեղ կիրառվում է “VelaShape” կոչվող համակարգը: VelaShape-ը առաջին բժշկական սարքն է, որն օգտագործում է ունիկալ Elos տեխնոլոգիան` ցելյուլիտի վերացման և կազմվածքի մոդելավորման և շտկման համար:
Այսօր այն միակ բժշկական սարքն է, որն ամբողջովին օպտիմալացնում է նյութափոխանակության պրոցեսները և բարելավում ենթամաշկային ճարպի մորֆոֆունկցիոնալ վիճակը` շնորհիվ վակումային մերսման, լիմֆոդրենավորման, ինչպես նաև օպտիկական և RF էներգիաների:
VelaShape սարքը, օգտագործելով ֆիզիկական գործոնների ունիկալ համադրություն, ապահովում է խորը ազդեցություն մաշկի, ենթամաշկային ճարպաշերտի վրա, արդյունավետ վերացնում ցելյուլիտը, հեռացնում մաշկային թերությունները, վերականգնում մաշկի առաձգականությունը և նվազեցնում ծավալները,ինչպես նաև օգտագործվում է այտուցների վերացման, մկանային կծկանքների նվազեցման, հետվիրահատական վերականգնման (մաշկի կրճատում լիպոսակցիայից հետո): Հաճախորդները հաճելիորեն զարմացած են դրական փոփոխություններով, որոնք տեսանելի են արդեն 3-5 պրոցեդուրաներից հետո:
Նիհարեցման և ցելյուլիտի իսպառ վերացմանն է ծառայում “PromoItalia” սարքը: Այն գործում է մեխանիկական վիբրացիաների միջոցով և միաժամանակ մարզում է նաև մկանները, ինչը նպաստում է կառուցվածքն առավել պիրկ դարձնելուն: Տվյալ սարքը օգտագործվում է մկանային համակարգի ամրացման և ձևավորման, արյան շրջանառության և օրգանիզմի դետոքսիկացիոն համակարգերի բալանսի վերականգնման համար:
Ճարպային հատվածներում առավել նկատելի արդյունք ստանալու համար City spa-ում իրականացվում է ևս մեկ նորագույն պրոցեդուրաՙ Cooltech-ը: Այս պրոցեդուրայի սկզբունքը հետևյալն է՝ վակուումի միջոցով ճարպային հյուսվածքով մաշկը ձգվում է կոնկրետ հատվածում, սառեցվում է մինչև -8 աստիճան՝ 70 րոպե շարունակ: Պրոցեդուրայից հետո` ճարպային հյուսվածքների ադիպոցիտները պարզապես գոյություն ունենալ չեն կարող. Cooltech-ի մեկ պրոցեդուրան ոչնչացնում է ճարպը 30-40 %-ով: Այսինքն՝ սա այս պահի դրությամբ վիրաբուժական միջամտության՝ լիպոսակցիայի այլընտրանքն է` առանց հետվիրահատական խնդիրների և անհարմարությունների:
New Life համակարգ (Venus Technologies Ltd., Israel) New life-ը առաջարկում է պրոցեդուրաների լայն ընտրություն (80ծրագիր),որը ներառում է կազմվածքի շտկում, դեմքի և մարմնի լիֆթինգ, մաշկի երիտասարդացում, ակնեի բուժում, կրծքի և հետույքի տեսքի բարելավում լիմֆոդրենաժ, կետային մերսում և այլն` միոստիմուլյացիայի հաշվին:
Մազահեռացման “eMax” սարքն ունի տարբեր պրոցեդուրաների համար նախատեսված վերդիրներ: Դրանք գործի գցելով կարելի է հասնել մի շարք նպատակների` մաշկի ձգում, երիտասարդացում, մարմնի, դեմքի, ոտքերի մակերեսային մազանոթների, անոթների բուժում և այլն:
City Spa-ում նորագույն և գերժամանակակից սարքերից է նաև PrimeLase-ը. վերջին սերնդի այս սարքի շնորհիվ մազահեռացումն իրականացվում է մեծ արդյունավետությամբ և բացարձակ անցավ:
Դինամիկ մոդի շնորհիվ պրոցեդուրան կատարվում է շատ արագ: Րոպեների ընթացքում հնարավոր է ազատվել անցանկալի մազածածկույթից: PrimeLase-ը զդում է բորոր տեսակի մազերի վրա՝ անկախ մազի գույնից և հաստությունից:
Մեր կենտրոնում օգտագործվում է նորույթ` ֆրակցիոն ֆոտոթերմոլիզ` վերջին սերնդի Smart Xide Dot լազերի կիրառմամբ:Այս սարքը ստեղծված է եվրոպական ամենահայտնի լազերային տեխնիկա արտադրող` իտալական Deka ընկերության կողմից: Այն նախատեսված է նորագոյացությունների, գորտնուկների, ճարպային գոյացությունների, մաշկի հետքերի և դաջվածքների արագ ու անցավ հեռացման, ինչպես նաև երիտասարդացման համար:
Դեմքի խնամք
Կազմվածքի շտկում և ցեյլուլիտի բուժում
Տարիքային մաշկի շտկում
Մազահեռացում
Սպա պրոցեդուրաներ
Հատուկ առաջարկ
“CitySpa”-ից կարելի ձեռք բերել նվեր քարտեր (Gift Card)
Աշխատանքային ժամեր
Երկուշաբթի-շաբաթ՝ 10:00-20:00