ՍիգմաԼաբ կլինիկական ախտորոշիչ լաբորատորիա

Անդրանիկի փ., 2ա շ., 0084, Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 72 95 56
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

Սիգմալաբ ախտորոշիչ կենտրոնը գործում է 2009 թ. դեկտեմբերից: Կենտրոնի նպատակն է ազգաբնակչությանը մատուցել ճշգրիտ որակյալ ախտորոշում:
Ախտորոշիչ կենտրոնը տեղակայված է վերանորոգված, ջեռուցվող շենքում, հագեցած է որակյալ և նորագույն սարքավորումներով, բարձր հիմքի վրա է դրված կենտրոնի սանիտարա-հիգիենիկ վիճակը, խստորեն պահպանվում են ասեպտիկայի և անտիսեպտիկայի նորմերը: Կենտրոնում աշխատում են որակավորում անցած մասնագետներ:
 
Տնօրեն

Սուրեն Սլավիկի Ամիրյան

Նկարներ

ՍիգմաԼաբ կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայում իրականացվում են հետևյալ ախտորոշիչ հետազոտությունները՝
 
  • Արյան ընդհանուր քննություն լեյկոֆորմուլայով (18 պարամետրով)
  • Մեզի ընդհանուր քննություն (12 պարամետրով) և դիասթազան մեզում
  • Քսուքի միկրոսկոպիկ հետազոտություն
  • Սպերմոգրամմա
  • Արյան բիոքիմիական քննություն ( սպիտակուց, բիլիռուբին, թիմոլային փորձ, լիպիդները լրիվ ֆրակցիաներով, միզանյութ, կրեատինին, միզաթթու,լյարդային փորձերը` ԱՍՏ, ԱԼՏ, ԳԳՏ, հիմնային ֆոսֆատազա, լակտատ դեհիդրոգոնազա, ամիլազա և այլն):
  • Ջրա-էլեկտրոլիտային փոխանակություն, միկրոէլեմենտների և երկաթի փոխանակություն` Na, K, Ca tot, Ca ++ , Cl, Mg, P, Cu, Zn, Fe, տրանսֆերրին, ֆերրիտին:
  • Սուր ինֆարկտի ախտորոշման համար, առավել ևս ԷՍԳ նեգատիվ ինֆարկտների ժամանակ կատարվում է կարդիոմարկերների որոշում` տրոպոնին I-ի, միոգլոբինի, կրեատին կինազա NAC ակտիվի, կրեատին կինազա-MB-ի (NAC ակտիվի իզոֆերմենտի), LDH-1, հոմոցիստեինի հետազոտություններ:
  • Հեմոստազի համար կատարվում են պրոթրոմբինային ժամանակի, պրոթրոմբինային ինդեքսի, INR-ի, ֆիբրինոգենի, թրոմբինային ժամանակի, ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակի որոշում:
  • Իմուն ստատուսի համար կատարվում է Ig A, Ig G, Ig M որոշում: Ալերգիաների ժամանակ հնարավոր է որոշել օրգանիզմում ալերգիկ վիճակի առկայությունը` IgE-ի միջոցով, ինչպես նաև in vitro պայմաններում 20 սննդային և 20 ինհալացիոն ալերգենների որոշումը: Այս մեթոդը ունի իր առավելությունը ալերգենների պրոբաներ դնելու համեմատ, քանի որ օրգանիզմը զերծ է մնում ավելորդ ալերգիզացիայից:
Որոշվում է օրգանիզմի հորմոնալ փոխանակությունը բոլոր օղակներում`
  •  վահանաձև գեղձ (TSH, T3, T3f, T4, T4f, ATG, TPO)
  •  ենթաստամոքսային գեղձ (շաքարային դիաբետ - գլյուկոզա, HbA1c, "c" պեպտիդ, ֆրուկտոզամին, պրո-ինսուլին, ինսուլին)
  •  հիպոթալամուս-հիպոֆիզար – մակերիկամ համակարգ (AKTG, կորտիզոլ, 17 կետոստերոիդ)
  •  ռեպրոդուկտիվ (վերարտադրողական) համակարգի հորմոնները (պրոլակտին, լակտատ դեհիդրոգենազա, էստրադիոլ, տեստոստերոն, DHEA, DHEA-S և այլն)
Ինֆեկցիաների որոշումը կատարվում է ELIZA մեթոդով, ինչպես նաև պոլիմերազա-շղթայական ռեակցիայի մեթոդով, որը ներկայումս աշխարհում նորագույն մեթոդներից է:
 
Կատարվում է նաև օնկոմարկերների որոշում` CA 125, CEA, AFP, HCG, SCC, CA 15-3, PSA tot, CA 19-9, թիրոգլոբուլին որը թերևս շատ կարևոր է օնկո-հիվանդությունների վաղ ախտորոշման համար:
 
Կատարվում է նաև տարբեր բիոմատերիալների ցանքս` մեզի, կղանքի, արյան, սերմնահեղուկի, տարբեր քերուկների, արտաքիրտային հեղուկների և այլն: