Ռևմատոլոգիական բաժանմունք, էրեբունի ԲԿ

Տիտոգրադյան փ., 14 շ., 0087, Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 47 11 00
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

Ռևմատոլոգիական բաժանմունքը «էրեբունի» ԲԿ-ում գործում է 1985 թվականից։ Ռևմատոլոգիան բժշկության այն բաժինն է, որն ուսումնասիրում է ռևմատիկ հիվանդություները և ոսկրամկանային համակարգի կառուցվածքի և/կամ ֆունկցիայի խանգարումները։ Սրանք բավականին տարածված հիվանդություններ են՝ ընդգրկելով ավելի քան 120 հիվանդություններ։ Ռևմատոլոգիական հիվանդությունների շարքին են պատկանում դեֆորմացնող օստեոարթրոզը, ռևմատոիդ արթրիտը, պոդագրան, Բեխտերևի հիվանդությունը, ռեակտիվ արթրիտները, համակարգային հիվանդությունները (մասնավորապես, համակարգային կարմիր գայլախտը, համակարգային վասկուլիտները և այլն), ռևմատիկ տենդը, հարհոդային փափուկ հյուսվածքների հիվանդությունները, ցավերը մեջքի ստորին մասում և այլն։



Այս բաժանմունքում հետազոտվում և բուժվում են հոդերի բորրբոքային և դեգեներատիվ բնույթի ախտահարումներ ունեցող հիվանդները, համակարգային հիվանդություններով տառապող հիվանդները։

Յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում։ Առկա են համապատասխան ժամանակակից լիարժեք ախտորոշիչ ծառայություններ, որոնք նպաստում են հիվանդության վաղաժամ ախտորոշմանը։ Դա վերաբերում է ինչպես լաբորատոր ծառայություններին, այնպես էլ ժամանակակից գործիքային հետազոտությունների կիրառմանը։ Մասնավորապես, լայնորեն կիրառվում է այնպիսի ինֆորմատիվ հետազոտություն, ինչպիսինն է հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիան), ներդրվել է օստեոպորոզի ախտորոշման ժամանակակից ռենտգենյան դենսիտոմետրիան։

Բաժանմունքում իրականացվում է արդի բժշկագիտության մակարդակին պատշաճ բուժական օգնություն, որը կարող է իրականացվել ինչպես ցերեկային ստացիոնարի պայմաններում, այնպես էլ, կարիքի դեպքում, կազմակերպվում է ստացիոնար բուժում հիվանդանոցային պայմաններում։

Ռևմատոլոգիական բաժանմունքի բոլոր հիվանդների ախտորոշման և բուժման պրոցեսը գտնվում է բաժանմունքի վարիչ, Երևանի գլխավոր ռևմատոլոգ, Երևանի պետական բժշկական համալսարանի թերապևտիկ նեղ մասնագիտությունների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ա.Ա.Հարոյանի հսկողության ներքո և նրա անմիջական մասնակցությամբ։

Կարիքի դեպքում կատարվում են ներհոդային ներարկումներ և պունկցիա։ Բաժանմունքում իրականացվում է համակարգային հիվանդությունների բուժման մասնագիտացված ծառայություն: Համապատասխան սարքավորումներով հագեցած հատուկ պալատ է հատկացված համակարգային հիվանությունների բուժման նորագույն դեղամիջոցներ (մոնոկլոնալ հակամարմիններ) ստացող հիվանդների համար։ Այս ներարկումներն իրականացվում են միայն համապատասխան որակավորում ունեցող ռևմատոլոգի հսկողությամբ և միայն մասնագիտացված բուժքրոջ կողմից։

 

Բաժանմունքի վարիչ

Արմինե Անդրեյի Հարոյան

Նկարներ

Ռևմատոլոգիական բաժանմունք, էրեբունի ԲԿ
Ռևմատոլոգիական բաժանմունք, էրեբունի ԲԿ
Ռևմատոլոգիական բաժանմունք, էրեբունի ԲԿ
Ռևմատոլոգիական բաժանմունք, էրեբունի ԲԿ
Ռևմատոլոգիական բաժանմունք, էրեբունի ԲԿ
Ռևմատոլոգիական բաժանմունք, էրեբունի ԲԿ