Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ի

Մարգարյան փ., շ 6/2 , 0078, Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 34 18 83
+374 10 34 17 74
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը հանրապետության եզակի հիմնարկներից է, որն ապահովում է հանրապետության բոլոր քաղաքների ու գյուղերի ոչ միայն հղիության ընթացքի որևէ հիվանդությամբ տառապող բարձր ռիսկի խմբի հղիների հետազոտությունը, դրանց բարդությունների կանխարգելումը և ծննդալուծումը, այլև ցուցաբերում է բուժական, կազմակերպչական, մեթոդական օգնություն հատկապես մարզերի ծննդօգնության հիմնարկներին, ինչպես նաև տեղերում, արագ արձագանքման բրիգադով իրականացնում է շտապ, անհետաձգելի բուժօգնություն:
 
ՎԱՊՄԳՀԻ-ը ծննդօգնության այն հիմնարկներից է, որտեղ ընդունվում են որևէ հիվանդությամբ և հղիության հետ կապված բարդություններով հղիներ, ծննդաբերներ և ծննդկաններ, ինչպես նաև թարախասեպտիկ մանկաբարձական և գինեկոլոգիական ծանր հիվանդներ: Ինստիտուտը սպասարկում է նաև Արցախից և Ջավախքից ուղեգրված բարդացած հղիներին, ծննդաբերներին և գինեկոլոգիական հիվանդներին: 
Բուժաշխատողների ընդհանուր թիվը 345, որից 85 բժիշկ և 120 միջին բուժաշխատող:
 
ՎԱՊՄԳՀԻ-ի աշխատակիցների կողմից գրվել են մայրենի լեզվով հրատարակված բոլոր դասագրքերը, մենագրություններն ու ուղեցույցները, մշակվել է «Վերարտադրողական առողջություն» օրենքը և Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ծրագիրը», բազմաթիվ նորմատիվ փաստաթղթեր և ծրագրեր: 
Ինստիտուտը Երևանի պետական բժշկական համալսարանի հիմնական բազան է, որտեղ ուսանում են ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա ուսանողներ /Հնդկաստան, Իրան, Վրաստան, Սիրիա, Լիբանան, Ռուսաստանի Դաշնություն և այլն/, ստանալով նախա- և հետդիպլոմային կրթություն:

Տնօրեն

Ռազմիկ Աբրահամյան

Նկարներ

  • Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն
  • Ցերեկային ստացիոնար
  • Հղիության ախտաբանության և կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժանմունք
  • Անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք
  • Վիրահատական բլոկ 
  • Արհեստական սերմնավորման և բեղմնավորման բաժանմունք
  • Նորածնային ծառայություն
  • Ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունք
  • Ռենտգեն-ռադիոլոգիական ախտորոշման բաժանմունք
  • Պոլիկլինիկական բաժանմունք
  • Կանանց կոնսուլտացիա 
  • Մայրության դպրոց
  • Ծննդաբերական բաժանմունք
  • Բարձր ռիսկի մանկաբարձության բաժանմունք
  • Օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունք
  • Լաբորատորիա