2004 թվականին իր գործունեությունը սկսեց նիմնովին վերակառուցված և նորագույն սարքավորումներով հագեցած Նաիրի բժշկական կենտրոնը: Նաիրի բժշկական կենտրոնի գործունեության կարևորագույն խնդիրն է ապահովել ախտորոշման և բուժման բարձր որակը` առողջապահության միջազգային չափանիշներին համապատասխան: Համագործակցությունը աշխարհի առաջատար կլինիկաների և կազմակերպությունների հետ նպաստում է բուժսպասարկման անընդմեջ զարգացմանը և ծառայությունների ընդյալնմանը` բժշկագիտության վերջին նվաճումներին համահունչ:
Տնօրեն
Նարինե Ռաֆայելի Մամիկոնյան
- Առաջին բուժօգնություն
- Ամբուլատոր և ախտորոշիչ ծառայություններ
- Ինտենսիվ թերապիա
- Վիրաբուժություն
- Թերապիա
- Դիետոլոգիա և սնունդ
- Շտապ օգնություն
Բաժիններ
- Ընդունարան
- Ախտորոշում
- Ինտենսիվ թերապիա
- Վիրահատարաններ
- Ստացիոնար բաժանմունք
- Դեղատուն
- Սրճարան
Ախտորոշիչ ծառայություններ
Ներկայացված է լայն ծավալի ախտորոշիչ հետազոտություններ, որոնք ընդգրկում են ՄՌՏ, ռենտգեն, ուտրաձայնային, էնդոսկոպիկ, ֆունկցիոնալ ախտորոշում, ինչպես նաև լաբորատոր և գործիքային հետազոտություններ: Կենտրոնն առաջարկում է ամբուլատոր բուժախտորոշիչ ծառայություններ` հետևյալ մասնագիտություններով` թերապիա, սրտաբանություն, ռևմատոլոգիա, նեֆրոլոգիա, ալերգոլոգիա, էնդոկրինոլոգիա, գաստրոէնտերոլոգիա, նյարդաբանություն, քիթ-կոկորդ-ականջ, ակնաբուժություն, գինեկոլոգիա, մանկաբուժություն, ուրոլոգիա և այլն:
Կոմպյուտերային տոմոգրաֆ
Սիմենս ֆիրմայի նորագույն Somatom Sensation Cardiac 64 կոմպյուտերային տոմոգրաֆը ապահովում է ախտորոշման բացառիկ ճշգրտություն, բարձրորակ պատկեր և մաքսիմալ անվտանգություն հետազոտվողի համար: Somatom Sensation Cardiac 64 տոմոգրաֆը նախատեսված է սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման, ինչպես նաև կենտրոնական և ծայրամասային, նյարդային, մարսողական միզասեռական, շնչառական և հենաշարժական համակարգերի հետազոտման համար:
Somatom Sensation Cardiac 64 տոմոգրաֆի շնորհիվ առաջին անգամ կատարվում է ոչ ներթափանցող (ոչ ինվազիվ) ԿՏ-անգիոգրաֆիա, ինչը բացառիկ հնարավորություն է ստեղծում սրտի պսակաձև անոթների, ինչպես նաև շունտերի ստենտերի անցանելիության մոնիտորինգի համար:
Սարքավորումը թույլ է տալիս կատարել սրտային համակարգի բոլոր տեսակի հետազոտություններ, պսակաձև անոթների վիզուալիզացիա, գլխուղեղի անոթների հետազոտություններ, ներառյալ ուղեղի կաթվածի վաղաժամ և ճշգրիտ ախտորոշում: z-Sharp տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ կատարվում է վայրկյանում 64 կտրվածքի պատկեր, ինչը թույլ է տալիս ապահովել պատկերի օպտիմալ որակ և սքանավորման մաքսիմալ արագություն:
Վիրաբուժություն
- Ընդհանուր և կրծքային վիրաբուժություն
- Էնդոսկոպիկ և լապարասկոպիկ վիրաբուժություն
- Էնդոկրին վիրաբուժություն
- Քիթ-կոկորդ-ականջի վիրաբուժություն
- Անոթային վիրաբուժություն
- Օրթոպեդիկ և վնասվածքաբանական վիրաբուժություն
- Դիմածնոտային վիրաբուժություն
- Պլաստիկ վիրաբուժություն և միկրովիրաբուժություն
- Ուրոլոգիա
- Կոլոպրոկտոլոգիա
- Գինեկոլոգիա
Թերապիա
- Սիրտ-թոքային
- Սիրտ-անոթային
- Նյարդաբանություն
- Նեֆրոլոգիա
- Ստամոքս-աղիքաբանական
- Էնդոկրինոլոգիա
- Ալերգոլոգիա
- Ռևմատոլոգիա
- Ֆիզիոթերապիա